29.03.2024
Պետական այցով Հայաստան կժամանի Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի տեղակալ Սայմոն Մքդոնալդը կայցելի Հայաստան

2018թ. հուլիսի 6-ին ՄԹ արտաքին գործերի և համագործակցության նախարարության Մշտական քարտուղար և Դիվանագիտական ծառայության ղեկավար սըր Սայմոն Մքդոնալդն առաջին անգամ կայցելի Հայաստան։


Ինչպես հայտնում են Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի ծառայությունից, Սըր Սայմոնը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Հայաստանի կառավարության բարեփոխումների ծրագիրը և ՄԹ աջակցությունը Հայաստանին։


Սըր Սայմոնը «Դիվանագիտությունը 21-րդ դարում» թեմայով ելույթ կունենա Հայաստանի դիվանագիտական դպրոցի ապագա դիվանագետների համար։ Նա նաև հանդիպում կունենա ՄԹ կրթական ծրագրերի շրջանավարտների և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։


Իր այցին ընդառաջ` Մշտական քարտուղար սըր Սայմոն Մքդոնալդն ասել է. «Ես ուրախ եմ այցելելու Հայաստան՝ մեր երկկողմ հարաբերությունների կարևորությունն ընդգծելու նպատակով։ Առկա են համագործակցության նոր հնարավորություններ, որոնցից հարկ է օգտվել Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև տնտեսական ու քաղաքական հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը զուգընթաց»։


Սըր Սայմոնի այցը հաջորդում է ՄԹ գործարար պատվիրակության այցին: Վերջինս տեղի է ունեցել հունիս ամսին, Վրաստանում և Հայաստանում ՄԹ առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդի ղեկավարությամբ` նպատակ ունենալով ներկայացնել բրիտանական գործարարության համար առկա հնարավորությունները։

Սփյուռքի վստահությունն ավելանալու է. Փաշինյանը՝ «Հայաստան» հիմնադրամում կատարվածի մասին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար