29.03.2024
Դատախազությունը վերաբացում է Սաշիկ Սարգսյանի որդու՝ 2007-ին կարճված սպանության փորձի գործը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀՀ Զինված ուժերը համալրելու խնդիր չկա. Կամո Քոչունց

ՀՀ Զինված ուժերը համալրելու խնդիր չկա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԶՈւ ԳՇ Կազմզորահավաքային վարչության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցը:


Aysor.am-ի հաղորդմամբ, նա ընդգծել է, որ ԶՈւ համալրումը խառը սկզբունքով իրեն արդարացնում է:


«Մենք համալրման խնդիրներ որպես այդպիսին չունենք և իրեն արդարացնում է խառը սկզբունքով Զինված ուժերի համալրումը՝ պարտադիր ժամկետային և պայմանագրային ծառայությամբ», - ասաց Կամո Քոչունցը


Որպես օրինակ նա բերեց ՀՀ պետական սահմանի պահպանությունը, որը հիմնականում իրականացվում է պայմանագրայինների միջոցով:


«Նրանք հիմնականում հարակից գյուղերից են և սա բավկանին արդյունավետ է», - ասաց Կամո Քոչունցը:


Հիշեցնենք, օրերս հայտնի դարձավ, որ Ոստիկանության ներքին զորքերի` սահմանում ծառայություն իրականացնելու վերաբերյալ քննարկումները եզրափակիչ փուլում են: Մասսնավորապես, ՀՀ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հայտարարել էր, որ ներքին զորքերը պատրաստված են և եթե կառավարության կողմից վերջնական որոշում լինի, կանցնեն նաև մարտական հերթապահություն իրականացնելու համար լրացուցիչ կուրսեր:


Ադրբեջանն այս լուրին արձագանքեց իրեն բնորոշ ոճով՝ անվանելով նման որոշումը արկածախնրդություն:

Արմեն Սարգսյանը այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար