29.03.2024
Կասպիան ավազան. Եվրամիության էներգետիկ դիվերսիֆիկացիայի չդադարող փորձերը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

"Ոչինչ չենք ստացել ՆԱՏՕ, ՆԱՏՕ բղավելով". Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը ՆԱՏՕ-ի հետ ինտեգրացիայի մասին

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ, Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը կուսակցության առաջնորդներից մեկը՝ Գոգի Թոփաձեն թերահավատորեն է տրամադրված ՆԱՏՕ-ի նկատմամբ և այդ "կարծիքը կիսում է վրացական հասարակության զգալի հատվածը": Այդ մասին հայտնում է Geurasia.org կայքը:

Թոփաձեն նշել է, որ Բիձինա Իվանիշվիլին հայտարարում է՝ չպետք է հարաբերությունները վատթարացնել ՌԴ-ի հետ և դա զայրացնում է Միացյալ ազգային շարժման ազգայնականներին: Նրա խոսքով, Իվանիշվիլիի կարծիքով, ՌԴ-ից բռունցքներով և պատերազմով ոչինչ խլել հնարավոր չէ և պետք է բանակցել: Ի՞նչ է, սխալ է ասում: Թոփաձեն վստահություն հայտնեց, որ Վրաստանի տարածքային ամբողջականության հարցերը կարելի է առաջ տանել ՌԴ-ի հետ նորմալ դիվանագիտական հարաբերություններ հաստատելով և ոչ՝ հայհոյանքներով: Նա նշել է, որ իրենք ոչինչ չեն ստացել հայհոյանքներով և ՆԱՏՕ, ՆԱՏՕ բղավելով՝ դա ուղղակի ժողովրդին մոլորեցնել է նշանակում:

Քաղաքական գործիչը կարծիք հայտնեց, որ ՆԱՏՕ-ին իրենց անդամակցության հնարավորությունը շատ աղոտ է: Նրա խոսքով, մի՞թե ՆԱՏՕ-ն  միջամտել է Աբխազիայի կամ Հարավային Օսիայի հակամարտություններին: Նույնը Ուկրաինայում: Թոփաձեի խոսքով, եթե հրաշք կատարվի և ՆԱՏՕ-ն մուտք գործի Վրաստան, ապա ըստ նրա, վրացի քաղաքական գործիչները հասկանում են, որ դա կկործանի Վրաստանը: Նա նշել է, որ ենթադրենք ՆԱՏՕ-ն հրթիռներ է տեղակայել Կովկասյան լեռնաշղթայի վրա և դրանք ուղղել է Մոսկվայում Պուտինի առանձնասենյակի վրա: Նա հարցադրում է, միթե՞ Մոսկվան դա իրենց թույլ կտա: Նրա կարծիքով, Ուկրաինան իրենց համար անմեղ խաղ կթվա: Թոփաձեն նշել է, որ Մոսկվան իրենց ասում է՝ մի անդամակցեք ՆԱՏՕ-ին և եկեք պայմանավորվենք: Բացի այդ, իրենց առանց այդ էլ ասում են, որ չեն ընդունելու ՆԱՏՕ:

Քաղաքական գործիչը կարծիք հայտնեց, որ վրացական քաղաքական վերնախավը չափազանց լիբերալ է դարձել: Նրա կարծիքով, նրանք չափը անցել են ժողովրդավարության հետ և պատասխանատվության չեն ենթարկել բոլոր նրանց, ովքեր հանդգնել են դա անել: Թոփաձեն նշել է, որ շատ երկրներ սահմանափակել են այդ ոչ կառավարական կազմակերպությունները, արգելափակել են նրանց հաշիվները, որոնց վրա գումարներ են փոխանցվում արտերկրից: Նրա խոսքով, երևի թե իրենք նույնպես պետք է դիմեն այդ քայլին: Քաղաքական գործիչը կարծիք հայտնեց, որ արտերկրից գրանտներ ստանալով կազմաքանդում են սեփական երկիրը, պետությունը, ապա նրանք պետք է պատասխանատվության կանչվեն: Նա նշել է, որ դա պետք է արգելվի, քանի որ ամերիկացիները այդ ճանապարհով շատ երկրներ են հեղաշրջել:

Թոփաձեն նշել է, որ այդպիսի ողբերգություններ են տեղի ունեցել արաբական երկրներում, Իրաքում, Եգիպտոսում, Հարավսլավիայում, Լիբիայում, այժմ էլ նույնը կատարվում է Սիրիայում: "Բավ է ժողովրդավարության կոչերի ներքո քանդել երկրները և օրինակ է բերել Քադդաֆիին, ում բռնաբարել են և կոտորել: Լիբիան Աֆրիկայի զարգացած երկրներից էր և այնտեղ հրաշալի սոցիալական պայմաններ էին առկա", - հիշեցրել է նա։

Հիշեցնենք, որ մինչ այդ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան համարժեք քայլեր կձեռնարկի եթե ՆԱՏՕ-ն կոնկրետ քայլեր ձեռնարկի Վրաստանը այդ կազմակերպություն ներքաշելու համար: Բացի այդ, Վրաստանը այս պահին ձգտում է բարելավել տնտեսական կապերը ՌԴ-ի հետ, ինչը թույլ կտա վրացական արտադրանքին իր տեղը գտնել ռուսական շուկայում: Այս պահին ակտիվ քննարկվում է նաև Ավարա-կախեթական ճանապարհի վերագործարկման հարցը, որը կփոխլրացնի Վերին Լարսի ճանապարհը և թույլ կտա Վրաստանին Դաղստանի տարածքով դուրս գասլ Կասպից ծովի ափ: Այդ ճանապարհը կարևոր է նաև ԵՏՄ-ի անդամ և ՌԴ-ի ռազմավարական դաշնակից ՀՀ-ի համար:    
ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը չի մեկնաբանում Բաքվի իր գործընկերոջ աղմկահարույց հայտարարությունը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար