25.04.2024
Արցախում գումարտակային մարտավարական զորավարժություն է անցկացվել
prev Նախորդ նորություն

Մենք շահագրգռված ենք ՌԴ-ի հետ ամուր եւ դինամիկ զարգացող հարաբերություններով․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի մշակույթի նախարար, Հայ-ռուսական յոթերորդ միջտարածաշրջանային ֆորումում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկիին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։


Վարչապետը կարեւորել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում եւ համոզմունք հայտնել, որ Երեւանում ընթացող միջտարածաշրջանային ֆորումը կնպաստի երկկողմ կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը: «Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ ամուր եւ դինամիկ զարգացող հարաբերություններով: Մեր նպատակն է, որպեսզի երկկողմ կապերն էլ ավելի խորանան եւ հարաբերությունները լինեն սերտ՝ առավել քան երբեւէ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:


Վլադիմիր Մեդինսկին հույս է հայտնել, որ երեւանյան ֆորումը նոր թափ կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը՝ տնտեսության, մշակույթի, հումանիտար եւ այլ ոլորտներում: ՌԴ պատվիրակության ղեկավարն առաջարկել է դիտարկել երկու երկրների մարզերի եւ տարածաշրջանների միջեւ գործարար կապերի խթանմանը միտված միություն ստեղծելու հնարավորությունը, ինչը կնպաստի առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանն ու համատեղ նոր ներդրումային ծրագրերի իրականացմանը: Պարոն Մեդինսկին կարեւորել է նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ֆիլմարտադրության ոլորտներում համագործակցության խորացումը:


Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ինչպես միջտարածաշրջանային տնտեսական հարաբերությունների զարգացմամբ, այնպես էլ ֆիլմարտադրության խթանմամբ ու մշակութային ոլորտում համագործակցության ընդլայնմամբ: Անդրադառնալով հայ-ռուսական առեւտրատնտեսական կապերին՝ վարչապետը նշել է, որ ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանից ՌԴ արտահանումների ծավալներն ունեն դինամիկ զարգացում եւ հույս հայտնել, որ առաջիկայում այդ տեմպերը կշարունակեն ոչ միայն պահպանվել, այլ նաեւ ավելանալ:


Կողմերն անդրադարձել են նաեւ հայ-ռուսական հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցերի:

Հայկական կողմն օդում և ցամաքում պատրաստ է պաշտպանության ու հակահարվածի. Փաշինյան
Հաջորդ նորություն next