Գերմանական Rheinmetall ռազմական կոնցեռնը մտադիր է Ադրբեջանի հետ գործարք կնքել

153

Գերմանական Rheinmetall ռազմական կոնցեռնը մտադիր է Ադրբեջանի հետ գործարք կնքել։ Հունիսի կեսերին գերմանական ընկերության ներկայացուցիչ Ջոն Թեյլորը եւ Ադրբեջանի այն ժամանակվա ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը ստորագրել են «երկկողմ համագործակցության ապագայի մասին» հռչակագիր։


Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել Փարիզի մոտակայքում կայացած Eurosatory ռազմական արդյունաբերության ցուցահանդեսի ժամանակ։


Հունիսի 27-ին Rheinmetall–ը հայտնել է, որ մտադրությունների մասին հռչակագրում երկու կողմերը պայմանավորվել են ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները։ Գերմանական կոնցեռնի փոխանցմամբ՝ Rheinmetall-ը այնպիսի ծառայություններ կմատուցի, որոնք Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության կողմից էմբարգոյի տակ չեն հայտնվում։

Տպել

Загрузка...