ԱՄՆ-ի կոնգրեսական Թեդ Պո. Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ

254

Վրաստանի աջակցության երկկուսակցական համաձայնագիրը հաստատում է ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի հանդեպ և մեր դիրքը, որ Վրաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Այս մասին հայտարարել է կոնգրեսական Թեդ Պոն Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ կայացած հանդիպումից հետո։


Վրաստանի մամլո ծառայության տեղեկությամբ, Վրաստանի ընկերության խմբի նախագահների կողմից ԱՄՆ-ի կոնգրեսում ներկայացված Վրաստանի աջակցման երկկուսակցական օրինագիծը ևս մեկ անգամ հաստատում է ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը։


Փաստաթղթում հատուկ ուշադրություն է հատկացվում ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջև պաշտպանական և անվտանգության համագործակցությանը: Ակտի համաձայն համաձայն, ԱՄՆ պետքարտուղարը պարտավոր է այս ուղղությամբ 5 տարվա ռազմավարություն ներկայացնել Վրաստանի հետ:

Տպել

Загрузка...