Հալեպում ավելի քան 20 հազար մարդ վերադարձել է իր բնակարան

Հալեպի հարավ-արևմուտքում ավելի քան 20 հազար մարդ վերադարձել է իր տուն , երբ այդ բնակավայրերը ազատագրել են գրոհայիններից: Այդ մասին լրագրողներին հաղորդել է տեղի շյխ Աբդուլա Դանդալը:

Այստեղ ապրող մարդիկ ստիպված են եղել լքել սեփական տները մոտ յոթ տարի առաջ, երբ այդ տարածք մուտք գործեցին գրոհայինները: Տարածքի ազատագրումից հետո Սիրիական բանակը ռուս զինվորականների օգնությամբ զինվորներ է նախապատրաստելու՝ խաղաղ կյանքի վերականգման համար:

Սկզբում տեղի իշխանությունները ստուգել են բնակավայրերի միջև առկա ճանապարհները, որտեղ անհրաժեշտ է՝ վերանորոգել: Այնուհետև կարգավորվել է մթերքների մուտքը բնակավայրեր և հոսանքի մատակարարումը:

Տպել

Загрузка...