Թրամփն ու Պուտինը կարող են հանդիպել Հելսինկիում

256

Որպես ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպման վայր դիտարկվում է Հելսինկին: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնատար անձին:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Թրամփը, հավանաբար, ռուսաստանցի պաշտոնակցի հետ կհանդիպի «ոչ հեռու ապագայում»:

Հիշեցնենք, որ ազգային անվտանգության հարցերով Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը հունիսի 27-ին Մոսկվա է մեկնելու՝ երկու նախագահների հանդիպումը կազմակերպելու նպատակով:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...