29.03.2024
Մամուլ. Ո՞վ է «փուռը տվել» Վաչագան Ղազարյանին` Սերժի Վաչոյին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ղարաբաղի հաջորդ պատերազմին կողմերը մոտենում են ռազմական հզոր հագեցվածությամբ

Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանը Hetq.am-ին տված հարցազրույցում անդրադառնալով սահմանում ադրբեջանական բանակի ակտիվությանն ու կուտակումներին նշել է, որ ադրբեջանցիները «վարժում են անձնակազմը, փորձարկում են տեխնիկան, մշակում մարտավարությունը։ Այս ամենը մեզ հուշում է, որ պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման»:


Արցախը պետք է պատրաստ լինի ցանկացած անակընկալի` Բաքուն մեծ ուժեր է կուտակել ու հասարակական տրամադրությունները պատրաստում է պատերազմի: Նախօրեին Բաքվում մեծ զորահանդես էր, որին մասնակցում էին նաև թուրք զինվորականներ: Թուրքական զորքերի գտնվելը Բաքվի զորահանդեսին պետք է կարևոր մեսիջ լինի Մոսկվայի ու Թեհրանի համար` թուրք-ադրբեջանական տնտեսական, էներգետիկ, լոգիստիկ դաշինքը վերածվում է լիարժեք ռազմական տանդեմի: Թուրքական ռազմական էքսպանսիան արդեն իսկ հասել է Կասպից ծովի ափ:


Ըստ ՊԲ-ի հրամանատարի, Բաքուն գնել է Պոլոնեզ, ԼORA զինատեսակներն ու շարունակում է սեփական արտադրության հետախուզական և հարվածային անօդաչուների արտադրությունը:


Սա նշանակում է, որ ղարաբաղյան հաջորդ պատերազմը տարբերվելու է առաջին ղարաբաղյան պատերազմից իր նոր տեխնիկական հագեցվածությամբ, սա լինելու է արդեն «smart war»` Բաքուն շեշտը դնելու է սեփական զինվորականներին խնայելու ու անօդաչուների, հեռահար խոցման զենքերի վրա` մինիմալի հասցնելով մարդկային գործոնը: Մեծ զոհերն Արցախում Ալիևի համար կարող են մայդանի հասցնել Բաքվի կենտրոնում.  Ադրբեջանի իշխանությունները հասկանում են, որ հեշտ հաղթանակ չի լինելու, սակայն ապրիլյան քառօրյան Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարության մոտ հույսեր է արթնացրել ու մթագնել ուղեղը և ռացիոնալ դատելու կարողությունը:


Ինչ վերաբերվում է Ստեփանակերտի հակաքայլերին, ապա Մնացականյանը նշել է, որ Արցախի ՊԲ-ն ուժեղացնում է ՀՕՊ համակարգն ու հետևում ադրբեջանական ուժերի տեղաշարժերին, այդ թվում ՝ հակառակորդի խորը թիկունքում:


«Արդեն գործ ունենք ժամանակակից ռազմատեխնիկական հնարավորություններով օժտված հակառակորդի հետ: Սա նշանակում է, որ ի տարբերություն երեկվա, հակառակորդի նախահարձակ մտադրությունը կռահելու համար, մենք մեր տրամադրության տակ ունենալու ենք ժամեր, այլ ոչ թե օրեր: Հաշվի առնելով այս հանգամանքը, այսօր մենք մեր նախապատրաստական և կանխարգելիչ գործողություններն իրականացնում ենք հենց այդ հանկարծակիության գործոնի հաշվառումով: Համոզված եմ, որ օպերատիվ-մարտավարական այս նոր պայմաններում ևս մեր բանակը գտնվելու է իր բարձրության վրա և պատվով է կատարելու առաջադրված խնդիրը»,- նշել է նա:


Ադրբեջանն արդեն իսկ մեծ ուժեր կուտակելով սահմաններին կորցրել է, այսպես կոչված, անակնկալի բերելու էֆեկտը, քանի որ Արցախը ֆիքսել է նրանց զորաշարժերն և այժմ Բաքուն հավանաբար շեշտը դնելու է կայծակնային հարձակման վրա տարբեր ուղղություններից: Հնարավոր է նաև նախիջևանյան ճակատի օգտագործումն` իրական հարձակման ուղղությունը թաքցնելու համար:


Ապրիլյան քառօրյայի ընթացքում էլ Բաքուն մի քանի ուղղություններից հարձակում իրականացրեց` հիմնական ուղղությունից հայկական ուժերի ուշադրությունը շեղելու համար:


Բաքուն մեծ ուժեր էր կենտրոնացրել Աղդամի` Ակնայի ուղղությամբ, որից Ստեփանակերտ մի քանի տասնյակ կմ է և այն համարվում է վտանգավոր ուղղություն տանկային ճեղքման առումով (танкоопасное направление):
Պատահական չէ, որ մեկ շաբաթ առաջ ադրբեջանական դիվերսիոն խումբը սադրանքի էր դիմել հենց Ակնայի ուղղությամբ:


Արցախի ու ՀՀ-ի իշխանությունները պետք է զգոն լինեն, բարձրացնեն առաջնագծի հագեցվածությունը, բանակը համալրեն նոր զինատեսակներով` չմոռանալով ադրբեջանական կուտակումների ու նախահարձակման փորձերի մասին բարձրաձայնել Մինսկի խմբի առջև:

Ռուսաստանը պետք է հետ վերադառնա ԵԽԽՎ. Ֆարմանյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար