29.03.2024
Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել․ ՀՔԾ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԼՂ խնդրով ՌԴ դիրքորոշումը արտահայտում է գործադիր իշխանությունը. ԱԳՆ արձագանքը Վոլոդինին

Ռուսաստանի դիրքորոշումը, ինչպես և Հայաստանում, արտահայտում է գործադիր իշխանությունը: Իսկ լավ հայտնի է, թե ՌԴ գործադիր իշխանությունը ինչ դիրքորոշում ունի Ղարաբաղի հարցում: Այն փոփոխություն չի կրել: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Բաքվում ՌԴ Պետական Դումայի նախագահի հնչեցրած հայտարարությանը:

«ՌԴ գործադիր իշխանությունը գտնում է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, այն առաջարկությունների հիման վրա, որոնք ներկայացվել են համանախագահների կողմից: Եվ այդ դիրքորոշումը շաբաթը մեկ վերահաստատում է ՌԴ ԱԳՆ խոսնակը»,- նշեց Տիգրան Բալայանը:

Ճշտող հարցին՝ այսինքն, Բաքվում Վոլոդինի արված հայտարարությունը կարելի է դիտարկել «այստեղ և այս պահին» սկզբունքի տիրույթում, ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքեց, որ չի ցանկանում այն մեկնաբանել: Պարզապես հիշեցնում է, որ պետությունների դիրքորոշումն արտահայտում են գործադիր իշխանության ներկայացուցիչները, իսկ գործադիր իշխանության դիրքորոշումը բոլորիս է հայտնի:

Հիշեցնենք, Բաքվում գործընկերոջ հետ հանդիպմանը Վյաչեսլավ Վոլոդինը, խոսելով ղարաբաղյան հակամարտությունից հայտարարել է, թե «Ադրբեջանը մշտապես հանդես է գալիս կառուցողական դիրքերից»:

Հանցագործը կողոպտել է «Գաֆրի» ոսկու սրահն ու դիմել փախուստի՝ վնասելով կայանած մեքենաներ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար