28.03.2024
Թուրքիան ու Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը զորավարժություն են անցկացրել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թուրքիայի իշխանությունները ընտրությունների համար ժամանած շվեդ դիտորդին ձերբակալել են

Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Ջաբար Ամինին, որը ընտրությունների դիտորդների պատվիրակության կազմում Թուրքիա է ժամանել, Ստամբուլի օդանավակայանում սահմանային հսկողության կետում ձերբակալել են, հաղորդում է շվեդական Sydsvenskan հրատարակությունը:

«Երբ ես մոտեցա անձնագրային հսկողությանը, ինձ սպասում էր անվտանգության ոստիկանությունը: Նրանք վերցրեցին անձնագիրս եւ մի կողմ տարան: Հետո 5 րոպեից ոստիկանը դուրս եկավ եւ ասաց, որ վերին մարմիններից հրաման է ստացել», — ասել է Ամինը: Դիտորդի խոսքով, իր ձերբակալման պատճառների մասին, նա չգիտի:

Շվեդական SVT հեռուստաալքի տվյալներով, Շվեդիայի ԱԳՆ-ն հաստատել է դա: Հաղորդվում է, որ Շվեդիայի իշխանությունները որեւէ որոշում ընդունելուց առաջ, սպասում են թուրքական կողմի բացատրություններին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայից ԵԱՀԿ միջազգային դիտորդ, պատգամավոր Անդրեյ Խունկոյին արգելվել է երկիր մուտք գործել:

Հունիսի 24-ին Թուրքիայում տեղի կունենան վաղաժամկետ նախագահական ընտրություններ: Միաժամանակ տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ:

Թուրքիայի ՌՕՈւ-ն ստացել է առաջին F-35 կործանիչները
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար