Ոստիկանությունը չի պատրաստվում օրենքով գողերին ու քրեական հեղինակություններին վտարել

210

Քրեական հեղինակություններն էլ են նույնպես մարդ, անձնավորություն, նույնպես ունեն իրավունքներ եւ պարտականություններ. անկախ անեն ինչից ցանկացած ոք պետք է ենթարկվի ՀՀ օրենքներին։ Օրենքի առջեւ բոլորը հավասար են։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով նախորդ օրը ոստիկանության կողմից քրեական հեղինակությունների տներում անցկացված խուզարկություններին:


Օսիպյանը նաև ընդգծեց, որ չեն պատրաստվում այդ մարդկանց երկրից վտարել:


«Բայց մեկ բան հստակ է՝ օրենքը մեր հանրապետությունում գերակա է, պետք է բոլորը հարգեն դա»,- ասաց նա՝ հավելելով, որ իրավապահների վերջին գործողությունները չեն բխում ինքնահաստատվելու դրդապատճառով կամ ինչ-որ անձանց ով լինելով:


Ինչպես VERELQ-ը նախօրեին տեղեկացրել էր, որ ոստիկանները խուզարկություններ են իրականացրել երեք տասնյակից ավելի քրեական հեղինակությունների եւ օրենքով գողերի բնակարաններում՝ Մանեթի տղա Սամվելիկի, Խոյեցյան Աֆոյի՝ Խոյեցյան Ռաֆիկի որդու, Շահումյանցի Ժիրոյի, Քոչոյի, Զապի (թագից զրկված), Լենականցի Սուրոյի, Օշականցի Գեւորիկի տները:

Տպել

Թեմայի այլ նորություններ