29.03.2024
Այժմ ամենավտանգավոր պահն է Սառը պատերազմի ավարտից հետո. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թուրքիան կստանա F-35 Joint Strike կործանիչը՝ չնայած Կոնգրեսի առարկությանը

Չնայած Կոնգրեսի առարկությանն այս շաբաթ Թուրքիան կստանա առաջին F-35 Joint Strike կործանիչը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով Պենտագոնի եւ ավիացիոն ոլորտի աղբյուրներին:

F-35 կործանիչներ արտադրող Lockheed Martin-ը հունիսի 21-ին Ֆորտ Ուերթ (Տեխաս) քաղաքում Թուրքիայի համար նախատեսված նոր կործանիչների պատվին արարողություն կանցկացնի:

ԱՄՆ-ի օրենսդիրները մտահոգություն են հայտնում այն կապակցությամբ, որ թուրքական իշխանությունները կալանքի տակ են պահում ամերիկյան բողոքական քահանային, ինչպես նաեւ Ռուսաստանից C-400 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու Անկարայի ծրագրերի առնչությամբ, որոնք, կոնգրեսականների խոսքով, «կնվազեցնեն ՆԱՏՕ-ի անվտանգության ընդհանուր աստիճանը» եւ անհամատեղելի կլինեն ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցների կողմից օգտագործվող համակարգերի հետ:

ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհուրդը Բրյուսելում առաջին նիստն է գումարել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար