28.03.2024
Հեղափոխության ամիսներին ՀՀ տնտեսությունն աճել է 5.4%-ով. ի՞նչ սպասել հետո
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԱԺ խմբակցությունները պատրաստակամ են քննարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

ՀՀ Ազգային ժողովի խմբակցույթունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով իրենց պատրաստակամությունն են հայտնում սկսել քննարկումները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ։


Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվում է վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով:  


Հայտարարության մեջ ասված է.


«Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը և ելնելով քաղաքական լուծումներ տալու անհրաժեշտությունից` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված 4 խմբակցությունները հայտարարում են, որ պատրաստակամ են սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, ձևավորել աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձևաչափով:


Աշխատանքային խումբը պատրաստակամ է համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատանքային խմբի լիազոր ներկայացուցիչների հետ (երեք ներկայացուցիչ):


Քննարկումների հետագա աշխատանքն այլ շահագրգիռ դերակատարների հետ, ժամանակացույցը, պարբերականությունը կհաստատվեն աշխատանքային խմբի առաջիկա քննարկումների ընթացքում»,- նշված է հայտարարության մեջ։


ՀՀ ԱԺ խմբակցությունների ձևավորած աշխատանքային խմբի անդամներն են`


«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն՝ Արփինե Հովհաննիսյան, Դավիթ Հարությունյան, Վիգեն Սարգսյան:


 «Ծառուկյան» խմբակցություն՝ Նաիրա Զոհրաբյան, Սերգեյ Բագրատյան, Գևորգ Պետրոսյան:


«Ելք» խմբակցություն՝ Էդմոն Մարուքյան, Լենա Նազարյան, Գրիգորի Դոխոյան


«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն՝ Արմեն Ռուստամյան, Սպարտակ Սեյրանյան, Լուսինե Հովհաննիսյան:

Ոստիկանությունը շրջափակել է Սաշիկ Սարգսյանին պատկանող ընկերության շենքը. ստուգումներ են
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար