29.03.2024
Հայ-ռուսական հարաբերություններում «մութ անկյուններ» չկան. Նիկոլ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հայաստանի համար գազի գինը բացառիկ է, բայց մենք առավել բացառիկ սակագին ենք ուզում. Փաշինյան

Գազի սակագանի հարցը կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ, դա ներհայատանյան խնդիր է: Այս մասին հայտարարել է երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նիկոլ Փաշինյանը՝ RT-ին տված հարցազրույցում:


Նա անդրադարձլ է մի շարք քաղաքական հարցերի, պատասխանել է նաեւ գազի սակագնի մտահոգիչ հարցին: Լրագրողը գազի սակագնի հարցը անվանել է խնդրահարույց, այնուհետ խնդրել պարզաբանել այդ մասին վարչապետի դիրքորոշումը:


Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ քննարկումների արդյունքում եկել են այն եզարահանգման, որ դա ներհայաստանյան խնդիր է, քանի որ սահմանին Հայաստանը գազը ստանում է ցածր սակագնով, սակայն մինչ սպառողներին հասնելը, երկրի ներսում այն թանկանում է գրեթե կրկնակի անգամ: Այս խնդիրը մենք պետք է վերլուծենք ու պարզաբանենք մեր երկրի ներսում, հարցը կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ:


Հստակեցնելով ռուսաստանյան սակագների շուրջ դժգոհությունների առկայության հանգամանքը, ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը, իհարկե, ցանկանում է գազ ստանալ ավելի ցածր սակագնով. «Մենք հասկանում ենք, որ Հայաստանի համար սահմանված սակագինը բացառիկ էժան է, բայց մենք առավել բացառիկ սակագին ենք ուզում: Այս հարցը կքննարկենք, ու կարծում եմ, հաջողություն կգրանցենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանցի ակտիվիստներն ակցիա են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար