29.03.2024
Ռուս պրանկերները Փաշինյանի անունից զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Վաշինգթոնը և Մոսկվան քննարկում են Թրամփ-Պուտին հանդիպման կազմակերպումը

Վաշինգթոնը եւ Մոսկվան դիտարկում են ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ հանդիպման կազմակերպման հնարավորությունը, իսկ որպես գագաթաժողովի անցկացման հավանական հարթակ քննարկվում է Ավստրիան: Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ)՝ Եվրոպայի եւ Ռուսաստանի հարցերով ավագ տնօրեն Ռիչարդ Հուքերը:


«Չեմ կարծում, որ արդեն որեւէ որոշում է կայացվել կամ մշակվել են մանրամասները, սակայն երկու կողմերն էլ ուսումնասիրում են դա անել փորձելու հնարավորությունը»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ամերիկյան կողմը պատրաստվում է երկու առաջնորդների հնարավոր հանդիպմանը:


Հարցին, արդյոք ԱՄՆ վարչակազմը դիտարկում է Ավստրիայում գագաթնաժողովի անցկացման տարբերակը, Հուքերը դրական պատասխան տվեց. «Վստահ եմ, որ դա քննարկվելի տարբերակն է, սակայն որոշում դեռ չի կայացվել»,- ասել է նա:


The Wall Street Journal թերթը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Պուտինը դիտարկում է Վիեննայում Թրամփի հետ իր հանդիպում կազմակերպելու հնարավորությունը եւ այդ թեման քննարկել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ:

ԱՄՆ-ում ավելի շատ աշխատատեղ կա, քան բնակիչ. Fox Business
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար