Սատանովսկի. Էրդողանն ամեն կերպ փորձում է պահպանել սեփական իշխանությունը

333

Թուրքիայի գործող նախագահ Էրդողանի համար գալիք ընտրություններում խաղադրույքները շատ բարձր են: Եթե նա հաղթանակ տանի, ապա անվերահսկելի իշխանություն կհաստատի մի քանի տասնամյակի կտրվածքով: Չնայած այն հանգամանքին, որ խորհրդարանը պետական որոշումների կայացման գործում երկրորդական կառույց է դարձել, ընդդիմությունը շանսեր ունի մեծացնել իր ներկայությունն այնտեղ: Այդ մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովկսին, փոխանցում է vpk-news.ru-ն:


Նրա խոսքով, Էրդողանի ներքին ու արտաքին քաղաքական բոլոր քայլերը պայմանավորված են անձնական իշխանությունը պահպանելու տրամաբանությամբ: Եթե նրա նախագահության համար անհրաժեշտ լիներ դաշինք կազմել ոչ թե ազգայնականների, այլ քրդերի հետ`նա դա կաներ:


Սատանովսկին նշել է, որ բավարար քանակի ձայներ հավաքելու ու կայուն կոալիցիա ձևավորելու դեպքում ընդդիմությունը կկարողանա ազդել Էրդողանի քաղաքականության վրա:

Տպել

Թեմայի այլ նորություններ