Ադրբեջանը կմեծացնի պաշտպանական ծախսերը

Ադրբեջանի իշխանությունները որոշել են մեծացնել պաշտպանական եւ անվտանգության ծախսերը:


Trend-ը հաղորդում է, որ պաշտպանական ծախսերի համար հատկացված միջոցները 2 739 միլիարդ մանաթից ավելացել են մինչեւ 2.905 միլիարդ մանաթ (մոտ 1.6 միլիարդ դոլար): Այդ գումարից պաշտպանական ուժերի համար նախատեսված միջոցները 1.366 միլիարդ մանաթից ավելացել են մինչեւ 1.384 միլիարդ մանաթ, ազգային անվտանգության համար՝ 111.65 միլիոն մանաթից՝ մինչեւ 130.38 միլիոն մանաթ:


Պաշտպանական եւ անվտանգության ոլորտում հետազոտությունների համար նախատեսված միջոցների ծավալը մնացել է անփոփոխ՝ 2.663 մլն մանաթ, գումարները, որոնք կուղղվեն այլ կատեգորիաներին չվերաբերող ծախսերին, 1.258 մլրդ մանաթից ավելացել են մինչեւ 1.388 մլրդ մանաթ:


«2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխությունները կքննարկվեն հունիսի 28-ին եւ 29-ին կայանալիք Միլլի Մեջլիսի երկու արտահերթ նիստերի ժամանակ:

Տպել

Թեմայի այլ նորություններ