29.03.2024
Հակառակորդը զինտեխնիկայի եւ մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր է կազմակերպում. Արցախի ՊԲ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ողբերգություն չի լինի, եթե պարզվի՝ պարտադիր կուտակայինի որոշումը հակասահմանադրական է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն չի բացառել, որ ապագայում կարող է դուրս գալ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից հետագայում հանել «պարտադիր» բաղադրիչը։ Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասպես է պատասխանել օգտատերերից մեկի հացին՝ խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին։


«Տեսեք, ինչ վերաբերվում է հետագային, հետագայում ամեն ինչ էլ հնարավոր է: Բայց ես ուզում եմ ճիշտ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել հիմա եւ ինչու է տեղի ունեցել: Այս պահի դրությամբ, ուժի մեջ է կուտակային կենսաթոշակների մասին օրենքի այն դրույթը, ըստ որի հուլիսի 1-ից բոլորը, առանց բացառության, պետք է վճարեն պարտադիր կուտակայինի բաղադրիչը: Նրանք, ովքեր մաս չէին այդ համակարգի, հուլիսի 1-ից պետք է մտնեին այդ համակարգի մեջ», - ասաց վարչապետը:


Նրա խոսքով, նախկինում այդ համակարգ ներառված շուրջ 207 հազար քաղաքացիները պետք է շարունակեին վճարել նախկինի նման, գումարած եւս 80 հազար քաղաքացիներ պետք է նոր մուտք գործեին համակարգ՝ հին ձեւով: «Մենք այս պարագայում ունենք մի քանի տարբերակ.


ա) Ոչինչ չձեռնարկել, որի դեպքում ստացվում էր, որ համակարգը նույն ձեւով ու նույն չափով պետք է գործեր, սա մեր համար ընդունելի չէր, քանի որ կստացվեր ոչինչ չանել մարդկանց հոգսը թեթեւացնելու համար:


բ) Հետաձգել հուլիսի 1-ից պարտադիր կուտակայինի օրենքի կիրարկումը 1 տարով: Թվում էր, թե շատ պարզ լուծում էր, բայց այստեղ կա խնդիր: Եթե մենք հետաձգում ենք օրենքի կիրարկումը, ստացվում է 80 հազար մարդու համար լավ է, բայց մենք անարդար ենք վարվել այն 207 հազար մարդու հետ, որոնք շարունակում են վճարել: Ստացվում է՝ 80 հազար մարդու համար մենք 207 հազար մարդու հավասարության իրավունքը խախտում ենք:


գ) Կա մեկ այլ տարբերակ՝ ընդհանրապես կանգնեցնել կուտակային կենսաթոշակային համակարգի գործունեությունը: Բայց այստեղ էլ մենք բախվում ենք խնդրի՝ կուտակային ֆոնդերի կառավարիչների հետ բախման գնալու հետ: Մենք իհարկե ոչ մի տեսակ կոնֆլիկտից չենք վախենում, բայց տեսեք, այդ ֆոնդերը կառավարում են Եվրոպայում ու աշխարհում բավականին հեղինակություն ունեցող կառավարիչներ եւ այս իրավիճակում, երբ մենք կանոններ ենք փոխում, այս լուրն արագ տարածվում է աշխարհում եւ ստացվում է, որ Հայստանում տնտեսական գործունեության համար խնդիրներ կան: Այս պարագայում մեզ համար շատ դժվար կլինի ուրիշ օտարերկրյա տնտեսվարողների հրավիրել Հայաստան: Օրինակ «Օրանժ»-ը եկավ Հայաստան, թողեց փակվեց գնաց, «Քարֆուր»-ը եկավ Հայաստան, փոքրանում փոքրանում է եւ խնդիրներ ունի: Այսինքն՝ ընդհանրապես կասեցնելը տնտեսվարողների համար խնդիրներ է ստեղծում:


Հիմա մենք ի՞նչ տարբերակ ենք առաջարկում. մենք ասում ենք, եթե նախկինում այդ պարտադիր բաղադրիչի 10 տոկոսի 5 տոկոսը վճարում էր պետությունը, 5 տոկոսը՝ քաղաքացին, հիմա մենք առաջարկում ենք, որ քաղաքացին վճարի 2,5 տոկոսը, պետությունը՝ մնացած 7,5 տոկոսը: Սա նշանակում է, որ այն 207 հազար մարդիկ, որ մինչ հուլիսի 1-ը վճարում էին, հիմա կսկսեն վճարել գրեթե 5 հազար դրամ պակաս, այսինքն՝ մեր այս որոշմամաբ մենք 207 հազար մարդու աշխատավարձ 5 հազար դրամով բարձրացրել ենք:


Հիմա կա՞, արդյոք, այստեղ հակասահմանադրական խնդիր: Այդ խնդիրը մենք կառավարության նիստում էլ բարձրաձայնել ենք, որ կան սահմանադրական դատարանի որոշումներ, որոնք մեր նախարարներից երկուսի կարծիքով ամբողջական չեն կատարվել: Մենք էլ ասում ենք եկեք այս որոշումն ընունենք, որպեսզի կառավարության պատճառով ցնցումներ չլինեն, մենք էլ գնանք տեսնենք որ որոշումներն են, որ սահմանադրական դատարանի պահանջով չեն կատարվել: Եթե այդ ստուգումների պատճառով պարզվի, որ ինչ-որ որոշում կամ այս ամբողջ ծրագիրրը հակասահմանադրական է, ոչ մի ողբերգություն տեղի չի ունենա, որովհետեւ բոլոր այն գումարները, որ մինչ այս վճարվել են, նստած են մեր անձնական հաշիվների վրա:


Իմիջիայլոց, ձեզանից յուրաքանչյուրը կարող է հեշտությամբ ստուգել, թե ինչ գումար կա իր անվամբ կուտակված՝ ընդամենը աշխատավարձի քարտը բանկոմատի մեջ տեղադրելով ու համապատասխան բաժինն ընտրելով:


Եթե 2 կամ 3 ամսից պարզվի, որ չի կարող այս ծրագիրը մնալ, կարելի է բոլոր գումարները հետ տալ, իսկ եթե պարզվի, որ նորմալ է ամեն ինչ, կշարունակվի համակարգը:


Ինչ վերաբերվում է «պարտադիր» բաղադրիչը հանելուն, այս հարցը շատ է քննարկվում: Այս ծրագրի նպատակն էէ, որ մարդն ունենա գումար, որը չի ծախսի մինչեւ կենսաթոշակային տարիքը: Գրեթե 2,7 միլիոն դրամ արդեն կուտակվել է, եկեք խոստովանենք, որ մեր առաջիկա ծնունդին կամ Նոր տարուն մենք մեր կուտակած գումարը կհանենք եւ կծախսենք, բոլորս չէ, որ կարող ենք գումար հետ քցել, սա է տրամաբանությունը, որ մարդիկ հետագայում գումար ունենան», - ասել է վարչապետը:

Ուկրաինան ՌԴ-ից էներգետիկ կախվածությունը թուլացնելու է Ադրբեջանի միջոցով
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար