20.04.2024
ՀՀ վարչապետն ու ՌԴ նոր դեսպանը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը
prev Նախորդ նորություն

Չեմ մասնակցելու 2020 թվականի նախագահական ընտրություններին. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց է տվել Արցախում ստեղծված ներքաղաքական իրավիճակի եւ վերջին զարգացումների կապակցությամբ artsakhtimes.am կայքին:

-Պարոն նախագահ, բնական է, որ ներկա դրությամբ ամենակարեւոր հարցերից մեկը, որը, հիրավի, հուզում է եւ Արցախի բնակչությանը, եւ համայն հայությանը, մեր երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակն է եւ դրա հետ կապված վերջին զարգացումները: Կարծես թե բոլորն առանձնապես սպասում էին հենց Ձեր արձագանքին եւ գնահատականին: Ինչո՞ւ այսքան ժամանակ չեք արել որեւէ հայտարարություն:


-Նախ եւ առաջ ուզում եմ նշել, որ բողոքի ակցիայի հենց առաջին իսկ պահից ես անմիջապես արձագանքել եմ մասնակիցների պահանջներին: Մի շարք հանդիպումներ եմ ունեցել ակցիայի կազմակերպիչների հետ, որոնց ժամանակ անկեղծ եւ բաց մթնոլորտում քննարկվել են նրանց կողմից բարձրացված բոլոր հարցերը:

Դուք գիտեք, որ տեղի ունեցած ցավալի միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, եւ ներկա դրությամբ ընթանում է հետաքննություն: Ես ընդգծել եմ, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, եւ մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։ Այսպիսինն էին բուն միջադեպը եւ դրա լուծմանն ուղղված քայլերը:

Ինչպես գիտեք, հետագայում ունեցանք այլ զարգացումներ: Տեղի ունեցան ցույցեր եւ առաջ քաշվեցին այլ պահանջներ: Եվ այստեղ էլ կան բոլորիս, առաջին հերթին իշխանությունների համար հետեւություններ անելու շատ ու շատ հարցեր: Մենք միշտ պատրաստ ենք եղել եւ այսօր էլ պատրաստ ենք լուծում տալ վեր հանված խնդիրներին, որոնք արդարացի դժգոհությունների պատճառ են հանդիսացել:

Ցավոք, մենք նաեւ ականատես եղանք մի խումբ անձանց կողմից մարդկանց արդարացի պահանջների քաղաքականացմանն ու շահարկումներին: Մի կողմ թողնելով այս ամենի բարոյական կողմը՝ ուզում եմ նշել, որ մեր պարագայում դա իսկապես հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Մեր ժողովուրդը քաջ գիտակցում է, որ միայն ամուր, կուռ, համախմբված ու միասնական հասարակությունը կարող է լուծել այնպիսի բարդ ու կարեւորագույն խնդիրները, որոնք ծառացած են մեր առջեւ՝ լինի դա ներքին, թե արտաքին ասպարեզներում: Անթույլատրելի եմ համարում ցանկացած քայլ, որը սպառնալիք է հանդիսանում մեր համախմբվածության, կայունության ու անվտանգության համար: Համոզված եմ, որ մեր ժողովուրդը հենց այդպես էլ մտածում է, ինչի համար ես շատ ու շատ շնորհակալ եմ ձեզ, իմ սիրելի հայրենակիցներ, Արցախի Հանրապետության քաղաքացիներ:


-Եթե փորձենք քաղաքական գնահատական տալ ստեղծված ներքաղաքական իրավիճակին, ինչպե՞ս կգնահատեք այն՝ քաղաքական ճգնաժա՞մ, անկայունությո՞ւն, թե՞ …


-Դուք շատ ճիշտ հարց հնչեցրիք, որովհետեւ շատ կարեւոր է իմանալ, թե իրականում ինչ է տեղի ունենում: Եվ ես ուղիղ կպատասխանեմ այդ հարցին մեր ժողովրդի համար: Տարբեր մարդիկ տարբեր նպատակներով տեղի ունեցածին տալիս են իրենց գնահատականները՝ այդ թվում նաեւ ձեր կողմից հնչեցված որակումներով: Բայց իմ խորին համոզմամբ՝ մեզ մոտ չկան այնպիսի դրսեւորումներ, որոնք կբնութագրեն իրավիճակը որպես քաղաքական ճգնաժամ, ոնց ներկայացնում են ոմանք: Փաստերը հետեւյալն են. մեզ մոտ տեղի է ունեցել ցավալի միջադեպ, ինչին հաջորդել են բողոքի ակցիաներ, բայց այն շրջանակներում, որոնք հեռու են նման որակումներից: Եվ որ զարգացումները եղել են միայն ու միայն այդպիսին, դա արդյունք է առաջին հերթին մեր ժողովրդի խոհեմության ու բարձր գիտակցության: Համոզված եմ, որ կայուն ու հանդարտ վիճակ մեր երկրում կպահպանվի այսուհետ եւս:


-Ի վերջո, ի՞նչ հետեւություններ է անհրաժեշտ անել տեղի ունեցածից:


-Տեղի ունեցածը պահանջում է լուրջ եւ բազմակողմանի վերլուծություն: Դա ահազանգ է հանրությանը մտահոգող եւ լուծում պահանջող տարաբնույթ հարցերի մասին: Հետեւություններն անվերապահորեն արվել եւ արվելու են:
Դուք քաջատեղյակ եք այն մեծածավալ աշխատանքների մասին, որ անցած տարիների ընթացքում իրականացրել ենք միասին՝ մեր ժողովրդի անվտանգության, երկրի պաշտպանունակության, սոցիալ-տնտեսական հարցերի լուծման ուղղությամբ: Կատարվածը ակնառու է, եւ ես նպատակահարմար չեմ գտնում այսօր կանգ առնել դրա վրա:
Սակայն դա չի նշանակում, թե մենք չենք տեսնում այն խնդիրները, որոնք առկա են: Դրանց լուծումը կլինի մեր այսօրվա եւ հետագա աշխատանքների օրակարգում, մենք հետեւողականորեն անդրադառնալու ենք այդ հարցերին:
Բայց այս խնդիրների լուծման հիմքում պետք է լինի կառուցողական մոտեցում: Մենք չպետք է թույլ տանք շահարկումներ, որոնք ենթադրում են քանդել եղածը, այլ ոչ թե պահպանել ու ավելացնել կառուցածը: Ասածիս վառ ապացույցն է, որ հենց նման կառուցողական ճանապարհով են գնում շատ ու շատ պետություններ, եւ առաջին հերթին՝ առաջադեմ ու քաղաքակիրթ երկրները, որոնք ընտրել են կայուն, անցնցում եւ շարունակական զարգացման ուղին:


Հատուկ կուզենայի անդրադառնալ առանձին ղեկավարների գործելաոճին ուղղված արդարացի դժգոհություններին: Այստեղ էլ ունենք լուրջ անելիքներ: Անպայման ձեռնարկվելու են համապատասխան միջոցներ միայն ու միայն այն տրամաբանությամբ, որի հիմքում ընկած կլինի աշխատանքների բարելավման կամքը եւ այնպիսի կադրերի ընտրությունն ու նշանակումը, որոնք վայելում են ժողովրդի վստահությունը՝ որպես համապատասխան մասնագիտական ու բարոյական ունակություններով օժտված անձնավորություններ, եւ բարձր պատասխանատվությամբ ու արդյունավետորեն իրականացնում են իրենց գործառույթները:


Հարկ եմ համարում կանգ առնել եւս մի հարցի վրա: Ինչպես գիտեք, 2017 թվականին մեր ժողովուրդը հանրաքվեի միջոցով ընդունեց նոր Սահմանադրություն, որով նախատեսված է անցումային փուլ՝ երեք տարի ժամկետով: Այդ ժամանակը նախատեսված է նաեւ օրենսդրական դաշտը նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար:
2020 թվականին, գործող Սահմանադրության համաձայն, տեղի կունենան Արցախի Հանրապետության նախագահի համաժողովրդական ընտրություններ:

Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ես որպես հանրապետության նախագահի թեկնածու չեմ մասնակցելու այդ ընտրություններին: Իմ մասնակցությունը կլինի միայն որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, ով ընտրում է նոր նախագահ: Սա ոչ թե պահի թելադրանքով ընդունված, այլ գիտակցված որոշում է, որը բխում է մեր արժեհամակարգից, ժողովրդավարական եւ քաղաքակիրթ երկիր կառուցելու հրամայականից:  Եվ քանի որ տեղի են ունենալու նախագահի եւ Ազգային ժողովի համաժամանակյա ընտրություններ, ես՝ որպես գործող նախագահ, օրենքով սահմանված իմ լիազորությունների շրջանակում ձեռնարկելու եմ բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի եւ նախագահի, եւ խորհրդարանական ընտրություններն անցնեն ազատ, արդար ու թափանցիկ:

Մամուլ. Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանն այլևս Փաշինյանին պետք չեն
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel