28.03.2024
Զոհրաբ Մնացականյանը ՀԱՊԿ գործընկերներին պատմել է Բաքվի սադրանքների մասին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Լավրով. ՌԴ-ն գոհ է ՀԱՊԿ-ի արտաքին քաղաքականության համակարգման մակարդակից

Մոսկվան գոհ է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում արտաքին քաղաքականության համակարգման մակարդակից: ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:


«Տարբեր բանաձեւերի քվեարկության ժամանակ մեզ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության տարբեր անդամների միջեւ նյուանսներ են առաջ գալիս, բայց ես կարծում եմ, որ դա մահացու չէ: Մենք աշխատում ենք վերացնել այդպիսի բացերը: Մեզ համար կարեւոր է, որ հիմնարար հարցերի շուրջ մեր դաշնակիցները մեզ հետ քվեարկում են ամուր կերպով», - ասել է նա՝ հավելելով, որ ի նկատի ունի «մարդու իրավունքների այսպես կոչված խնդիրների հետ կապված բանաձեւերի դեմ համերաշխ քվեարկությունը»:


Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նաեւ նշել է, որ կազմակերպության անդամները նման համախմբվածություն են դսրեւորել նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյա Սկրիպալի, Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած թունավորման դեպքում:


«Նույն համերաշխությունը ՀԱՊԿ-ի պետությունների կողմից դրսեւորվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության շրջանակներում, երբ մենք բոլորս այսպես կոչված Սկրիպալների գործով շահարկումների հետ կապված բացառապես Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայում ամրագրված ընթացակարգերի հիման վրա նման խնդիրների լուծման անհրաժեշտության մասին հայտարարության համահեղինակը դարձանք՝ մի շարք այլ պետությունների մասնակցությամբ համատեղ»,- ընդգծել է Լավրովը:


Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՀԱՊԿ երկրները յուրաքանչյուր տարի միջազգային կառույցներում կազմակերպության մշտական ներկայացուցչի կոլեկտիվ հրահանգների հիման վրա փաստաթղթեր են համաձայնեցնում եւ ընդունում: «Անցյալ տարի դրանք 15-ն էին, այս տարի նախատեսվում է եւս մոտ այդքան: Դրանց մի մասն արդեն ընդունվել է, մնացածը կմշակվեն եւ մինչեւ այս տարվա վերջ կներկայացվեն համապատասխան միջազգային կառույցներին»,- ասել է Լավրովը:

Փաշինյանի մոսկովյան այցը չափազանց կարևոր է․ փորձագետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար