Լարիջանի. Իրանը դիմագրավելու է ԱՄՆ-ի թշնամական քայլերին

ԱՄՆ-ը պետք է վստահ լինի, որ Իրանի ժողովուրդն անսալով իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհուրդներին, ամուր քայլերով շարունակելու է դիմագրավել ամերիկացիների ու սիոնիստների թշնամական քայլերին: Այս մասին հայտարարել է Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին:

Խորհրդարանի դռնբաց նիստում Լարիջանին ԱՄՆ նախագահի վերջին հակաիրանական հայտարարությունների մասին ավելացրել է. «Թրամփն այնպիսի հանգամանքներում է խոսում Իրանի դեմ խիստ պատժամիջոցներ սահմանելու մասին, երբ հանդես է գալիս նաև հարցերի լուծման նպատակով Իրանի հետ բանակցելու անհրաժեշտության մասին հայտարարություններով»:

Նշելով, որ քաղաքական դաշտը խելացի հաշվարկների ու հարաբերությունների հարթակ է, այլ ոչ թե քաղաքական անկարգության, Լարիջանին ընդգծել է, որ երբ Թրամփն առանց բարոյական հանձնառությունները հաշվի առնելու ոտքի տակ է դնում միջուկային համաձայնությունը, չի կարող ակնկալել, որ իր հայտարարությունները հաշվի են առնվելու:

Հինգշաբթի օրը, ԱՄՆ նախագահն Իրանի դեմ աննախադեպ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքով հույս է հայտնել, որ Իրանը հավաքական կոնսենսուսի է գալու:

Լարիջանին Սիոնիստական ռեժիմի եվրոպական շրջագայությունը ՀԳՀԾ-ի հարցում ԱՄՆ-ի հետ Եվրոպային համաձայն դարձնելու փորձ է գնահատել: Նա ասել է. «Իրաքում և Սիրիայում ահաբեկիչների պարտությամբ, սիոնիստները նպատակ ունեն տարածաշրջանում մեկ այլ ճգնաժամ ստեղծել՝ ռեժիմի ներքին ու արտաքին խնդիրները կոծկելու նպատակով»:

Նշելով, որ ԻԻՀ-ի պետայրերը Եվրոպայի անտեղի խոստումներին չեն սպասում, իսլամական խորհրդարանի նախագահը հավաստիացրել է. «Եթե Եվրոպան կարող է պահպանել ՀԳՀԾ-ն, ապա պետք է անհապաղ ու պարզ հայտարարի իր որոշման մասին: Հակառակ դեպքում, ԻԻՀ-ը հաջորդ քայլն է անելու և՛ միջուկային, և՛ այլ հարցերի վերաբերյալ»:

Տպել

Թեմայի այլ նորություններ