29.03.2024
Հայացք Բաքվից. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն ունի ռազմավարական նշանակություն
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ադրբեջանը կառուցում է ՌԴ-ն շրջանցող էներգետիկ-տրանսպորտային լոգիստիկա

Հունիսի 12-ին կայանալու է TANAP գազամուղի շահագործման մեկնարկի արարողությունը, որով ադրբեջանական գազը Վրաստանով արտահանվելու է Թուրքիա ու Եվրոպա:


ԱՄՆ–ի նոր վարչակազմը շարունակում է Ադրբեջանին ընկալել, որպես էներգետիկ–տրանսպորտային տարանցիկ միջանցք, որի օգնությամբ կասպյան, այդ թվում` թուրքմենական ու ղազախական նավթն ու գազը ՌԴ–ի տարածքը շրջանցելով կհասնեն ԵՄ, ինչի շնորհիվ էլ կնվազեցվի Եվրոպայի էներգետիկ կախվածությունը Մոսկվայից։


Ամերիկացիները շարունակում են Եվրասիայում ռուսական գործոնը սահմանափակելու և ՌԴ–ի շուրջ «սանիտարական կորդոն» կամ «բուֆերային գոտիներ» կառուցելու ռազմավարությունը։ Այդ ռազմավարության շրջանակներում է տեղավորվում նաև Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան եռակողմ, բազմաֆորմատ համագործակցությունն ու ԵԱՏՄ–ին այլընտրանք ու խոչընդոտող գործոն հանդիսացող ՎՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպության արևմտյան լոբբինգը։


Ադրբեջանը շարունակում է իր լոգիստիկ հնարավորությունները հարևան Ղազախստանին ու Թուրքմենստանին առաջարկելու ռազմավարությունը:

Ադրբեջանը ցանկանում է դառնալ ոչ միայն նավթագազային ռեսուրսներ արտահանող երկիր, այլ նաև տարանցիկ կարևոր միջանցք. Տրանսկասպյան միջանցք` Վրաստան-Ադրբեջան-Ղազախստան-Չինաստան ուղղության վրա, ինչպես նաև «Լյապիս-լազուր» տրանսպորտային միջանցքում, որը միավորելու է Ադրբեջանը, Աֆղանստանը, Թուրքմենստանը, Վրաստանը և Թուրքիան:


Բացի այդ, Բաքվի մոտակայքում կառուցվել է Ալյաթի նոր նավահանգիստն ու ստեղծվել է ազատ տնտեսական գոտին, ինչը թույլ կտա կասպյան այլ երկրներին` ղազախական ու թուրքմենական կողմերին իրենց ռեսուրսները ՌԴ-ն շրջանցող միջանցքով արտահանել Եվրոպա:


Ադրբեջանը կառուցում է ՌԴ-ն շրջանցող էներգետիկ-տրանսպորտային լոգիստիկա Արևմուտքի լոբբինգով ու այդ ռազմավարությունը բխում է Բրյուսելի ու Վաշինտգտոնի շահերից:


Բաքուն` ՌԴ-ի հետ հարաբերությունները չբարդացնելու համար, ռուսական կողմի հետ իրականացնում է Հյուսիս-Հարավ միջանցքը` ՌԴ-Ադրբեջան-Իրան ուղղությամբ, որպեսզի փորձի բալանսավորել իր արևմտամետ, թուրքամետ դիրքորոշումը, այդ թվում և  լոգիստիկ առումով:

ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդները կհանդիպեն նոյեմբերին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար