Սերգեյ Ավետիսյանն ազատվել է քաղավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից

643

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սերգեյ Ավետիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է Կառավարության կայքը։


«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 202-Ն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետը՝ Սերգեյ Ավետիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,– ասվում է որոշման մեջ։


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...