29.03.2024
Վիգեն Սարգսյանի օրոք մեկնարկած ծրագրերը կշարունակվեն իրագործվել. Տոնոյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Բնակարան, ավտոմեքենա ու 1,8 մլն դրամ․ ԱԱԾ պետի հայտարարագիրը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը մայիսի 25-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել, իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:


Արթուր Վանեցյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում: ԱԱԾ տնօրենը, որպես շարժական գույք հայտարարագրել է «LEXUS NX300H 2.5GAS» մակնիշի ավտոմեքենա:


Վանեցյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1 մլն դրամ եւ 10 հազար դոլար:


Այս տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրը Վանեցյանը ունեցել է 1 մլն 854 հազար 545 դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:


Հիշեցնենք, որ «Հետքը» անդրադարձել էր Վանեցյանի հոր ծաղկային բիզնեսին: Ֆինանսների նախարարության ցանկում ծաղիկներ ներմուծող կազմակերպություններից է «Ավ գրուպ» ՍՊԸ-, որի սեփականատերը և տնօրենը Գագիկ Վանեցյանն է: Իսկ մայրը՝ նախկին ԱԺՄ-ական Մարգարիտա Ազարյանը, երկար տարիներ աշխատել է նախագահի աշխատակազմում:


Մարգարիտա Ազարյանը 2002-2011թթ. եղել է Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ, 2011-ի հունվարին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի Կադրերի վարչության պետ: Արթուր Վանեցյանը մտերիմ է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի հետ, ինչը երբեք չի էլ թաքցվել:


Հավելենք, որ նշանակումից րոպեներ անց Արթուր Վանեցյանը եւ նրա տիկինը «ջնջվել» են ֆեյսբուքից:

ՀՀ-ՌԴ ռազմավարական հարաբերությունները տարեցտարի ընդլայնվում են
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար