28.03.2024
Ադրբեջանն ԱՄՆ-ի առաջատար գործընկերն է անվտանգության հարցում. ամերիկացի սենատոր
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Պետք է առավել մեծացնել ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում անդամության արդյունավետությունը. Փաշինյան

ՀՀ արտաքին քաղաքականության մեջ ռեվերսներ չպետք է լինեն եւ Հայաստանը շարունակելու է մնալ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ: Այս մասին հունիսի 7-ին ԱԺ հատուկ նիստում, ներկայացնելով կառավարության ծրագիրը, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Հայաստանը շարունակելու է մնալ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ: Մեր խնդիրն է լինելու առավել մեծացնել մեր անդամության արդյունավետությունը», - հայտարարեց Փաշինյանն ու հավելեց, որ մայիսի 13-ին Սոչիում ԵԱՏՄ գագաթաժողովում համոզվել է, որ այդ խնդիրը հետապնդում են այդ կառույցի նաեւ մյուս երկրները:


«Մեզ համար կարեւոր է ՌԴ-ի հետ ամենատարբեր բնագավառներում ռազմավարական հարաբերությունները զարգացնելը: Հայաստան-ՌԴ հարաբերությունները պետք է հիմնված լինեն իրավահավասարության պատրաստակամության վրա: Կառավարությունը ՌԴ-ի հետ ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես երկրի անվտանգության կարեւոր բաղկացուցիչ»,-ասաց Փաշինյանը:


Նա նաեւ ընդգծեց, որ լրջորեն աշխատելու են զարկ տալ ԱՄՆ-ի հետ հարաբերություններին: «Զարգացնելու ենք հարաբերություննեն ԱՄՆ-ի հետ: ԵՄ-ի հետ համագործակցելու ենք Հայաստան-ԵՄ համաձայնագրի կիրարկման եւ ԵՄ մուտքի ազատականացման ուղղությամբ: Իրանի եւ Վրաստանի հետ եւս ապետք է այնպիսի հարաբերություններ զարգացնել, որը հատուկ է իրար հետ սերտ համագործակցող հարեւաններին եւ որոնք զերծ կլինեն քաղաքական կողմնակի ազդեցություններից», - ասաց Փաշինյանը:


Նրա խոսքով, Հայաստանի քաղաքականությունը չի եղել եւ չի լինելու ամերիկամետ, եվրոպամետ, ռուսամետ, հակաամերիկյան, հակաեվրոպական, հակառուսական: «Մեր առանցքային նպատակը մեր երկրի ինքնիշխանության եւ անվտանգության ապահովումն է, մեր երկրի շահերի սպասարկումը: «Մետամետ» քաղաքականության մշակույթը պետք է արմատախիլ արվի Հայաստանից», - ընդգծեց կառավարության ղեկավարը:

Պետդեպ. Վրաստանն ու Ուկրաինան արևմտյան երկրներ են
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար