29.03.2024
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ». Հայաստանում պահանջում են Գարեգին Բ-ի հրաժարականը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Fitch գործակալությունը գնահատում է ՀՀ-ի վարկանիշը. հանդիպում ֆինանսների նախարարի հետ

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Fitch Ratings գործակալության սուվերեն վարկանիշների դեպարտամենտի տնօրեն Էրիկ Էրայսփի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:


Էրիկ Էրայսփը տեղեկացրել է, որ գործակալության ներկայացուցիչների ամենամյա այցի նպատակն է երկրի վարկանիշի գնահատումը, որի արդյունքները կհրապարակվեն հաջորդ շաբաթ:


Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկրի տնտեսական կայունությանը, պարտքի կառավարելիությանը, հարկային բարեփոխումներին, ինչպես նաև հարկաբյուջետային կանոնների վերանայմանն առնչվող մի շարք հարցերի: Քննարկվել են նաև Հայաստանի կառավարության կողմից իրականացվող նախաձեռնությունների և ծրագրերի ընթացքն ու հետագա անելիքները:


Ատոմ Ջանջուղազյանը բարձր է գնահատել համագործակցությունը Fitch Ratings-ի հետ և նշել, որ հայկական կողմը կարևորում է գործակալության կատարած աշխատանքը և Հայաստանին շնորհված վարկանիշը:

Վերականգնելու ենք Ադրբեջանի հետ խախտված ռազմական հավասարակշռությունը. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար