29.03.2024
ՍԴ դատավորի առաջադրման հարցով նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Սերժ Սարգսյանը իմ հրաժարականի հետ կապ չունի. Հարությունյան

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը որևէ ազդեցություն չի ունեցել իմ հրաժարականի որոշման վրա։ Այս մասին ասուլիսում հայտարարեց  Արցախի պետական նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրած Արայիկ Հարությունյանը:


Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա նշեց.


«Այդ քննարկումները եղել է իմ ու նախագահի մեջ, ոչ մի ազդեցություն ու միջամտություն չի եղել դրսից», - ասաց նա։ Արայիկ Հարությունյանն ավելացրեց, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ևս միջամտություն այդ որոշման կայացման հարցում չի եղել:


Նա նաև ավելացրեց. «Ոչ մեկը չի կարող ճնշում գործադրել իմ կամքին, քաղաքական իմ տեսակետները ես միշտ արտահայտել եմ», - ասաց նա։


Արայիկ Հարությունյանն ասաց, որ իր հրաժարականով երկիրը շատ բան չի կորցնի, բայց շատ բան կշահի: Իսկ ինքը որևէ տեղ չի տեղափոխվելու՝ կառչած չէ աթոռին։


Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե իրեն այդ պաշտոնում փոխարինելու է ԱԾԾ պետ Արշավիր Ղարամյանը, Հարությունյանը նշեց, որ վերջինս իր կյանքում հանդիպած եզակի մարդկանցից է, ճանաչում է նրան վաղուց, որին նա շատ հարգում է: Բայց Ղարամյանը չէ, որ նրան փոխարինելու է այդ պաշտոնում:


«Այսօր հրաժարականի դիմում են ներկայացրել ԱԱԾ ղեկավարն ու ոստիկանապետը: Երկուսն էլ լեգենդար մարդիկ են, ունեն անցած ճանապարհ, որոնց կենսագրությունը կարող է սերունդներ դաստիարակել: Բայց Ղարամյանը չի նշանակվի պետնախարար, որոշումը ուրիշ է լինելու»,-ասաց նա:


Հիշեցնենք, առավոտյան հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին:

Կոկաինի գործից բանտ, հետո՝ կառավարություն. ո՞վ է փոխվարչապետ Ավինյանի նոր խորհրդականը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար