29.03.2024
Հայաստանը թեպետ ՀԱՊԿ-ի անդամ է, բայց շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի համար հուսալի գործընկեր
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Համաշխարհային բանկը կանխատեսում է Հայաստանի տնտեսության 4.1% աճ

Հրապարակվել է Համաշխարհային բանկի՝ Գլոբալ տնտեսական հեռանկարների հունիսյան զեկույցը: Այդ փաստաթղթում կանխատեսվում է Հայաստանի տնտեսության 4.1% աճ 2018-ին, իսկ 2019 և 2020-ին` 4%:


Ադրբեջանում այս տարի կանխատեսվում է 1.8 տոկոս աճ, հաջորդող երկու տարիներին՝ 3.8 և 3.2 տոկոս, Թուրքիայում՝ 2018-ին ըստ կանխատեսումների կգրանցի 4.5 տոկոս աճ, հաջորդ երկու տարիներին՝ 4 տոկոս, Վրաստանում՝ այս տարի 4.5 տոկոս, 2019-ին՝ 4.8 տոկոս, 2020-ին՝ 5 տոկոս, Ռուսաստանում այս տարի կգրանցվի 1.5 տոկոս տնտեսական աչ, հաջոդող երկու տարիներին՝ 1.8 տոկոս:


Ըստ զեկույցի, համաշխարհային տնտեսության աճի տեմպը դանդաղել է, այն կլինի 3.1 տոկոս: Եվրոպայի ու Կենտրոնական Ասյիայի երկրներում՝ այդ թվում և Հայաստանում, տնտեսական աճն ավելի չափավոր կդառնա: 2018-ին այդ երկրներում միջին աճը կկազմի 3.2 տոկոս, իսկ 2019-ին կնվազի՝ հասնելով 3.1 տոկոսի:

Փաշինյանը ցանկանում է հեռացնել Բակո Սահակյանին, որպեսզի Սարգսյանը ռևանշի շանս չունենա
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար