Արտակ Սարգսյանը դուրս եկավ Հանրապետական կուսակցությունից

339

ԱԺ ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Արտակ Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ լքում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և համանուն խմբակցությունը:


«Հարգելի՛ հայրենակիցներ,


Ակնհայտ և անհերքելի է մեր երկրում նոր իրականության հիմնավորումն ու իրադրության փոփոխությունը: Ելնելով քաղաքական զարգացումներից ու ստեղծված իրավիճակից` ուզում եմ հայտնել Ձեզ, որ դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ից ու Ազգային Ժողովի Հանրապետական խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ:


Որպես անկախ պատգամավոր շարունակելու եմ գործունեությունս ի նպաստ մեր ժողովրդի Հայաստանի Հանրապետության»,- ասված է հայտարարության մեջ:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...