28.03.2024
Արցախի ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրելը վտանգավոր է. ԱՀ ՊՆ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Արցախում ներքին կայունությունն` առաջնահերթություն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին հրավիրել է խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել են մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։


Սահակյանը կարևորել է մանրակրկիտ ու պատշաճ մակարդակով հետաքննության անցկացման անհրաժեշտությունը և ընդգծել, որ հնարավորինս սեղմ ժամկետներում մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ օրենքով սահմանված կարգով։ Նախագահը նաև շեշտել է, որ «երկրում կայունության և օրինականության պահպանումը, սահմանների անվտանգության ապահովումը բացառիկ արժեքներ են մեր ժողովրդի և համայն հայության համար»։


Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, Արցախի մայրաքաղաքում ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչին հաջորդել է բողոքի ակցիա:

Արցախում կայունությունն ու իշխանություն–հասարակություն համերաշխությունն ու մեկ բռունցքով գործելը շատ կարևոր է և բխում է ամբողջ հայության ու առաջին հերթին արցախայության շահերից` Ստեփանակերտը չպետք է Բաքվին «շանս տա» հարձակվելու համար։ 


Ադրբեջանական ԶԼՄ–ներում արդեն իսկ տեղեկություններ են տարածվում, թե Ղարաբաղում իբր հեղափոխություն է և այլն։ Այդպիսի լուրերի տարածումը կարող է հենց ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության մոտ այնպիսի թյուր կարծիք ձևավորել, թե Արցախում հասարակությունը դեմ է սեփական իշխանությանը և «հայաստանյան թավշյա հեղափոխության» փորձը կարող է կիրառվել Արցախում։

Շատ կարևոր է, որ ղարաբաղյան իշխանությունները հստակ մեսիջ ուղարկեցին հասարակությանը, որ մեղավորները` անկախ այն հանգամանքից, նրանք ուժային կառույցներից են, թե ոչ, մեղավորության դեպքում պատժվելու են օրենքի շրջանակներում։

Ղարաբաղում ներքին կայունությունը շատ կարևոր է` հասարակության պառակտումն ու իշխանություն–հասարակություն հակասությունների սրումը կարող են օգտագործվել ադրբեջանցիների կողմից, ովքեր շատ ուշադիր են հետևում Արցախում կատարվող ցանկացած իրադարձության։ Կենցաղային հողի վրա ծագած վիճաբանությունը չի կարելի ներկայացնել, որպես «ուժայինների բեսպրեդել», քանի որ Արցախում զինվորական, ուժային կառույցները միշտ էլ եղել են հասարակության կողմից հարգանք ու սեր վայելող շերտ` էլիտա, ովքեր իրենց կյանքի ու առողջության գնով պահպանել և շարունակելու են պաշտպանել Արցախի սահմաններն ու ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը։

Պետք է զերծ մնալ Արցախում ուժային կառույցները վարկաբեկելու փորձերից, մեղավորները պետք է խիստ պատժվեն` լինեն նրանք ուժայիններից, թե քաղաքացիական անձանցից։ Արցախը պետք է ներկայանա, որպես ժողովրդավարության, օրենքի շրջանակներում իր կյանքը կառուցող պետություն`ավտորիտար Ադրբեջանից հենց դրանով է տարբերվելու ու աշխարհին ներկայանալու։

Արցախում կայունությունը նաև հստակ մեսիջ է ամբողջ հայության համար և բիզնես շրջանակներին, ովքեր ցանկություն են հայտնելու ներդրումներ կատարելու։ Չմոռանանք ևս մեկ կարևոր հանգամանք. Արցախում զարգանում է նաև զբոսաշրջությունը և տուրիստները պետք է հստակ հասկանան, որ Ղարաբաղում ապահով է, նրանց ոչինչ չի սպառնում` ամառային սեզոնին զբոսաշրջությունը տեղի հասարակության համար կարևոր ֆինանսական աջակցություն է ու եկամտի աղբյուր։

Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում կհարցաքննվի Մարտի 1-ի գործով. մամուլ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար