25.04.2024
Բողոքի ցույցեր Արցախում. Ստեփանակերտում ԱԱԾ աշխատակիցները երկու քաղաքացու ծեծի են ենթարկել
prev Նախորդ նորություն

Ստեփանակերտում իրավիճակը լարված է. ցուցարարները հանդիպել են Բակո Սահակյանի հետ

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցները պահանջում են մի քանի ուժային կառույցների ղեկավարների հրաժարակաները, քանի որ նրանց պնդմամբ ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողները բռնություններ են կիրառել երկու քաղաքացիների նկատմամբ:


Ցուցարարներին ընդունել է նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւ քննարկել նարցն պահանջները: Այս մասին տեղեկացնում է Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը՝ իր Facebook-ի էջում բավականին հանգամանորեն ներկայացնելով մայիսի 2-ի դեպքերը:


Նա պատմում է նաեւ բողոքի ցույցերի ընթացքի մասին: «Հունիսի 1-ին ժամը 23.30 լուր ստացանք, որ Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկում հավաքվել են մարդիկ, որոնք բողոքում են ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողների կողմից կատարված բռնության դեպքի առթիվ», - նշում է նա ու հավելում, որ իր համախոհների հետ գնացել է նշված վայրը, որտեղ հավաքվածների մոտ էին նաև ոստիկանության բարձրաստիճան ծառայողներ՝ ոստիկանապետի տեղակալի գլխավորությամբ:


«Մի փոքր զրույցից հետո ես զանգահարեցի պետնախարար Արայիկ Հարությունյանին, տեղեկացրի նրան դեպքի մասին և խնդրեցի նաև նախագահին հաղորդել, եթե վերջինս տեղյակ չէ: Քիչ անց եկավ Արայիկ Հարությունյանը, այստեղ էր եկել նաև ՊՆ տեղակալ Սամվել Կարապետյանը: Փողոցը փակված էր ավտոմեքենաներով, մայթերին մի քանի տասնյակ մարդ էր հավաքված: Մենք լսեցինք դեպքի մասին, ապա գնացինք հիվանդանոց տեսակցելու ծեծված քաղաքացիական անձանց: Փողոցը փակողները պահանջում էին ձերբակալել մեղավորներին և արագ ընթացք տալ գործին: Որոշվեց, որ հաջորդ օրը նրանք ժամը 11-ին կգան նույն վայրը, իսկ այդ ընթացքում ոստիկանությունն օպերատիվ աշխատանքներ կկատարի», - ասում է Խանումյանը:


Հունիսի 2-ի առավոտյան Խանումյանը գնում է ոստիկանություն, որտեղ դիտում է դեպքի որոշ մասերի տեսագրությունը: «Կենցաղային հողի վրա առաջացած վեճի սկզբնական մասում տուժել էր նաև հատուկ նշանակության ստորաբաժանման կապիտան: Առաջարկվեց, որպեսզի այս տեսանյութը դիտելու հնարավորություն տրվեր նաև դեպքի առթիվ բողոքողներին: Միաժամանակ հայտարարվեց մոտ 15 հոգու բերման ենթարկելու և ձերբակալման մասին», - նշում է պատգամավորն ու հավելում, որ խոսել է պետնախարար Արայիկ Հարությունյանի հետ եւ նրա հետ գնացել Ազատամարտիկների փողոց, որտեղ հավաքվում էին մարդիկ, այնտեղ էր նաև ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը:


«Հավաքվածները տարբեր պատմություններ էին պատմում ուժայինների կողմից տարբեր տարիների ընթացքում կատարված ապօրինությունների մասին: Երեկվա դեպքը մղվում էր 2-րդ պլան: աստիճանաբար ձևակերպվում էին պահանջներ: Դրանցից գլխավորը ուժային կառույցների ղեկավարների հրաժարականն էր: Հավաքվածներն ինձ ընտրեցին «սուրհանդակ», իրենց բառերով ասած, որը պետք է հավաքվածների պահանջները ներկայացներ նախագահին: Ես հանդիպեցի Բակո Սահակյանի հետ և վերադառնալով հավաքվածների մոտ՝ հայտնեցի. 1. Իրավապահ մարմինները պատրրաստ են քննել նախկինում ուժայինների կողմից կատարված ապօրինությունների մասին տեղեկությունները, 2. նախագահը պատրաստ է հայտարարելու, որ նման մթնոլորտ անթույլատրելի է և չի կրկնվելու, 3. նախագահը պատարաստ է հավաքվածների ներկայացուցիչների հետ քննարկել հարցեր, այդ թվում տարբեր հրաժարականների հարցը», - նշում է նա:


Հավաքվածներն Բակո Սահակայանի հետ խոսակցության բովանդակությունը հայտնելուց հետո նրանք, Խանումյանի խոսքով, դրել են հրաժարականների հստակ պահանջներ և հնչեցրել հստակ անուններ, որոնցից գլխավորները ԱԱԾ տնօրենի տեղակալ Գագիկ Սարգսյանի, ստորաբաժանման հրամանատար Աշոտ Գրիգորյանի և ոստիկանապետ Կամո Աղաջանյանի անուններն էին:


«Ես այս պահանջները տարա նախագահին, որոշ ժամանակ անց հնարավոր եղավ նաև հավաքվածների 9 ներկայացուցիչների և Բ.Սահակյանի հանդիպումը: Դրան նախորդել էր նախագահի խխորհրդակցությունը խմբակցությունների ղեկավարների հետ, իսկ հաջորդել էր անվտանգության խորհրդի անդամների և ԱԺ ներկայացուցիչների հանդիպումը: Դրանից հետո ես և իմ գործընկեր Դավիթ Մելքումյանը երկու անգամ հանդիպեցինք հավաքվածների ներկայացուցիչների և ապա Բ.Սահակյանի հետ՝ փորձելով լուծումներ գտնել:


Կողմերը մնում էին իրենց տեսակետին՝ ուժայինների կողմից տուժածների ներկայացուցիչները պնդում էին ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը, Բ.Սահակյանը համաձայն չէր առանց հիմնավոր պատճառի որևէ մեկի հեռացնել և պատրաստակամություն էր հայտնում ուսումնասիրել ներկայացված տեղեկությունները:


ԱԺ-ում ստեղծվում է քննիչ հանձնաժողով՝ այս գործընթացին օգնելու նպատակով: Իմ առաջարկներում ես նախագահին առաջարկել եմ որոշ ուժայինների ազատել աշխատանքից, իսկ նախաձեռնության անդամներին խնդրել եմ կրճատել հրաժարականի ենթակա պաշտոնյաների ցուցակը:


Կողմերը դեռևս մնում են իրենց տեսակետ, հունիսի 3-ին ժամը 10-ին Ստեփանակերտի ավտոկայանի մոտ շարունակվելու է բողոքի ակցիան՝ ուժայինների ղեկավարների հրաժարականի պահանջով: Առավոտյան ես կլինեմ ավտոկայանում և կփորձեմ օգտակար լինել խնդրի հանգուցալուծման գործում», - եզրափակում է Հայկ Խանումյանը:

Ալիևի ռեժիմը առևանգում և սպանում է. Լապշինի հոդվածը «Le Monde»-ում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online