29.03.2024
Կարեն Ավագյանը դիմել է քննչական կոմիտե. 326 մլն դրամի փոխառություն, քրգործ է հարուցվել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մամուլ. Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղափոխվել են մյուս հունիս

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկինում խոսելով արտա­հերթ խորհրդարանական ընտ­րությունների անցկացման ժամկետների մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտա­րարել էր, որ դրանք կարող են անցկացվել մինչև այս տարվա վերջ: Մինչդեռ երեկ կառավարության նիստում քննարկված կառավարության ծրագրում նախանշված է արտահերթ ընտրությունների անցկացման նոր ժամկետ: Արտահերթ խորհրդարանական ընտրու­թյուններն անհրաժեշտ է անց­կացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում, ասվում է կառավարության ծրագրում: Իսկ սա նշանակում է, որ ար­տահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը այս տարեվերջից տեղափոխ­վում է մինչև հաջորդ տարվա հունիս»


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը հաշվարկել է, որ հարկերի հավաքագրման ներկա ցուցանիշների պարագայում ֆինանսական տարին կարելի է ավարտել պրոֆիցիտով` պետական եկամուտները կգերազանցեն ծախսերը: Սրա պատճառը ոչ թե հարկային բեռի ավելացումն է, այլ ստվերային տնտեսության էական կրճատումը, երբ իշխանության հովանավորության տակ գտնվող և հարկեր չմուծող ընկերությունները պարտադրված են կատարել իրենց հարկային պարտավորությունները: Թե որ ուղղությամբ կծախսվի ավելացված գումարը՝ կառավարությունը դեռևս չի որոշել»:


 «Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 28-ի առիթով Հայաստանում գտնված Բակո Սահակյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ։ Հանդիպումը կայացել է Մոնումենտում գտնվող՝ հատուկ հյուրերի համար նախատեսված «ռեզիդենցիայում», ուր հանգրվանում է Սահակյանը՝ տիկնոջ հետ։ Ի դեպ, այս «կացարանը» 1 ամսից կտրամադրվի Սերժ Սարգսյանին։ Տիկին Ռիտան էլ է հանդիպմանը ներկա եղել։ «Գուցե տիկին Ռիտան առաջվա նման շատ աշխույժ չէր, բայց շատ անտրամադիր էլ չէին»,- ասաց մեր աղբյուրը։ «Հին ընկերները» վերջերս հաճախ են հանդիպում, զրույցի ու անհանգստության հիմնական թեման Ղարաբաղն է։ Ի դեպ, խոսվում է ԵԱՀԿ ՄԽ ֆորմատի փոփոխության, Թուրքիայի դերի բարձրացման, այլ «անակնկալների» մասին։ Հիմքը, թերեւս, ռուս-թուրքական մեղրամիսն է»։


«Փաստ» օրաթերթը գրում է. Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մանվել Բադեյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի՝ Բադեյանը նախորդ տարի «զրկվել» է իր երեք անշարժ գույքից: Մի բնակարանը վաճառել է 72 միլիոն 540 հազար դրամով, իսկ մյուս բնակարանն ու առանձնատունը օտարվել են, բայց հայտարարագրում նշված չէ, թե որքանով: Պաշտոնյան ունեցել է փոխառություններ, որոնք կազմել են 1 միլիոն 678 հազար դրամ, իսկ դրամական միջոցները՝ 198 հազար եվրո ու 200 միլիոն դրամ: Տարեկան եկամուտներն էլ գոյացել են 36 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձից, 18 միլիոն 476 հազար դրամ շահաբաժնից ու 105 հազար ԱՄՆ դոլար տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ կառավարությունը ստուգումներ է սկսել բոլոր պետական հիմնարկներում: Այս օրերին նախարարությունների նախկին ղեկավարները, աշխատակիցները շունչը պահած սպասում են ստուգումների արդյունքներին: Ստուգում են հատկապես բյուջեի ֆինանսական ծախսերը, միջազգային ծրագրերով եկած միջոցները: Ինչ վերաբերում է մասնավոր ընկերություններում ստուգումներին, ապա գործարարների մի մասը պնդում է, որ իրենց ձեռնտու է մաքուր աշխատելը, սակայն հնարավոր չի եղել, քանի որ հարյուր տեղ ատկատ են տվել՝ սկսած cash գումարից, վերջացրած ճոխ նվերները: «Թող մաքուր տենդերներ անցկացնեն, ոչ մեկին ատկատ չտանք, չասեն՝ էս առեք իմ համար, էն առեք, մենք էլ մաքուր մասնակցենք, շահենք, աշխատենք։ Այդպես աշխատելն ավելի հեշտ է, քան փող տալն ու վախը սրտում ապրելը»,- ասաց նրանցից մեկը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը ՀՀԿ ԳՄ նիստից հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման և Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցում իշխանությանն աջակցելու ՀՀԿ-ի պատրաստակամության մասին արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի հայտարարությունը կարելի է դիտարկել որպես կապիտուլյացիայի պայմանների շուրջ բանակցություններին պատրաստ լինելու արձանագրում: Հարությունյանը, ըստ էության, ասում է, որ ՀՀԿ խմբակցությունը պատրաստ է կատարել նոր իշխանության ցանկությունները, բայց դրա փոխարեն ցանկանում է, որ իշխանությունը երաշխիքներ տա իրենց նյութական և անձնական անվտանգության մասով: Իշխանությունը չարձագանքեց Հարությունյանի հայտարարությանը՝ ցույց տալով, որ մտադիր չէ այդ թեմայով բանակցությունների ու կոմպրոմիսների կայացմանը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ հաջորդ բացահայտումները կարող են վերաբերել հանքարդյունաբերությանը: Միայն թե այս ոլորտում պետությունից և հասարակությունից կատարված թալանի մասշտաբներն այնպիսին են, որ դրանց հրապարակումը կարող է ուղղակի խարխլել հանրային հավասարակշռությունը: Հայաստանի ընդերքից կատարված թալանի ծավալներն այնպիսի մեծության են, որ այդ գումարներով կարելի էր Հայաստանը ոչ թե ամենաբարեկեցիկ Սինգապուր, այլ հեքիաթների մեջ նկարագրվող Ոսկե քաղաք դարձնել: Մնում է, որ նոր իշխանությունը կարողանա վերադարձնել այդ թալանված միջոցները»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Ցոլակյան՝ չե՞ք փոշմանել Ձեր արած քայլի համար։ «Ոչ մի դեպքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը «կողմ» քվեարկած ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանը։ Թիմը, կադրային նշանակումները, հռչակումները Ձեր սրտո՞վ են։ «Նորմալ է»։ Ձեր կառավարության թի՞մն էր «պրոֆի ու լավիկը», թե՞ սա։ «Համեմատություններ չեմ անի․․․ երիտասարդներ են՝ տեսնենք ինչ են անում, ոնց են անում, նոր կխոսենք»։ Իսկ եթե հանկարծ հիասթափվե՞ք։ «Աստված չտա»։ Դուք Ձեր որոշումը փաստացի կայացրել էիք, ինչո՞ւ մնացիք ՀՀԿ-ում։ «Սպասում եմ՝ երբ կհեռացնեն․․․ Ես անձի դեմ ոչինչ չեմ արել, ֆրակցիայի նիստերին չեմ գնում, դուրս ա գալիս, որ հեռացած եմ, եթե հեռացնելու են, թող հեռացնեն»։ Իսկ ինչպե՞ս եք գնահատում ԱԱԾ նոր տնօրեն Վանեցյանին․ մի տեսակ շատ «շփվող» չէ՞, ի տարբերություն Ձեզ, Գորիկ Հակոբյանի։ «Նորմալ է․․․ ժամանակներ են փոխվել, պետք է սպասել»։

ՀՀԿ-ն կարող է փոքրամասնություն դառնալ. Արման Սահակյանը լքեց խմբակցությունը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար