25.04.2024
ԱԶԲ. Հարավային գազային միջանցքը թույլ կտա դիվերսիֆիկացնել գազի աղբյուրները
prev Նախորդ նորություն

Ռազմական փորձագետ. ՌԴ–ն ստիպված է խուսանավել Բաքվի ու Երևանի միջև

Մենք տեսնում ենք, թե ինչ վիճակում է գտնվում հայ–ադրբեջանական հակամարտությունը։ ՌԴ–ն ստիպված է խուսանավել Բաքվի ու Երևանի միջև։ ՌԴ–Ադրբեջան ռազմա–տեխնիկական համագործակցությունը դժգոհություն է առաջացնում ՀՀ–ում, ինչպես նաև հայ–ռուսական ռազմական համագործակցություը դժգոհություն է առաջացնում Բաքվում։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Վիկտոր Բարանեցը։

Ըստ նրա, ՌԴ–ն պետք է խոհեմ մոտենա այդ հարցին, որպեսզի էլ ավելի չսրի հայ–ադրբեջանական հակասությունների մակարդակը։

Նրա խոսքով, ՌԴ–ի ռազմա–տեխնիկական համագործակցությունն Երևանի ու Բաքվի հետ բարդ քաղաքական, անգամ հոգեբանական հարց է։

ՆԱՏՕ-ն Վրաստանի միջոցով փորձում է ՌԴ-ին ներքաշել ռազմական հակամարտության մեջ. փորձագետներ
Հաջորդ նորություն next