Foreign Policy. Պատերազմը Ղարաբաղում սպառնում է Ադրբեջանի նավթա և գազամուղերին

235

Ադբեջանը կարևոր դեր է խաղում Արևելքի ու Արևմուտքի միջև էներգետիկ, ապրանքաշրջանառության և թվային կապի պահպանման առումով։ Այդ մասին նշվում է Foreign Policy–ի հոդվածում։

Նշվում է, որ Մոսկվան ու Թեհրանն ունեն գրեթե խզված հարաբերություններ Արևմուտքի հետ և միակ կենսական ուղղությունն էներգակիրների փոխադրման առումով մնում է Ադբեջանը, որը կապում է կասպյան տարածաշրջանը։
Հարավային գազային միջանցքը կասպյան կարևոր էներգետիկ ռեսուրսներն Ադրբեջանի տարածքով կհասցնի Եվրոպա`շրջանցելով ՌԴ։

Հոդվածում նշվում է, ո ՌԴ–ն ամեն ինչ կանի, որպեսզի Արևմուտքը չօգտագործի այդ նպատակով Ադրբեջանին` առաջին հերթին օգտագործելով Ղարաբաղի սառեցրած հարցը։

Եվրոպայի համար այդքան կարևոր նավթա և գազամուղերը շատ մոտ են գտնվում ղարաբաղյան հակամարտության գոտուն։

Նշվում է, որ ՌԴ–ն շարունակում է սերտ կապեր պահպանել ՀՀ–ի հետ ու նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ամրապնդել Երևան–Մոսկվա կապերը։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...