28.03.2024
Լարիջանի. ԱՄՆ-ի պետքարտուղարի արտահայտություններում բանականության նշույլ անգամ չկա
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հարցում. Տնտեսական դժվարություններն ու գործազրկությունը Թուրքիայի գլխավոր խնդիրներն են

MAK Consulting–ի իրականացրած հարցման համաձայն, Թուրքիայում խորհրդարանական և նախագահական ընտրությունների նախաշեմին գլխավոր խնդիրներն են մնում լիրայի անկումն ու գործազրկությունը։

Հարցման մասնակիցների 45%–ը Թուրքիայի առջև ծառացած գլխավոր խնդիրը տեսնում են տնտեսության մեջ` լիրայի անկման ու գործազրկության, 18%–ը` արտաքին քաղաքականությունը, իսկ 7%–ը` արդարադատության համակարգը։

Ահաբեկչությունն ու անվտանգության հետ կապված խնդիրները, որպես Թուրքիայի համար լուրջ խնդիրներ համարում են հարցվածների միայն 5%–ը, փոխանցում է Cumhuriyet–ը։

Ինչ վերաբերվում է գալիք ընտրություններին, ապա Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 48,5%–ը, 22,5%–ը իրենց ձայնը կտան Ժողովրդա–հանրապետական կուսակցության օգտին։

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության օգտին կքվերակի հարցվածների 9%–ը։

ԱԷՄԳ-ն կրկին հաստատեց ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը. Նաջաֆի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար