29.03.2024
Առաջիկա օրերին կլինեն հրապարակումներ ապօրինի հարստացած անձանց մասին. ԱԱԾ պետ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Վարչական իրավախախտում կատարած վարորդները չեն վճարի տուգանքի գումարը. ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված օրենքի նախագծով՝ նախատեսվում է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը վարչական իրավախախտումների որոշ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել տուգանքի գումարը (չվճարած մասը), ինչպես նաև այն բռնագանձելու կապակցությամբ առաջացած կատարողական ծախսերը վճարելու պարտականությունից: Այս մասին տեղեկացնում են Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից:


Այս նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում նշանակված տուգանքների մեծ թվով, որը, մի կողմից, չի նպաստում պետության կողմից իրավախախտումների կանխմանը ուղղված քաղաքականության արդյունավետ իրականացմանը, իսկ, մյուս կողմից, տուգանքների վճարումը, կապված հասցեատերերի սոցիալական վիճակով, շատ դեպքերում ունենում է բացասական հետևանքներ:

Բուսաբանական այգում ծառեր չեն հատվել. փոխտնօրեն
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար