Փորձագետ. Թուրքիան պատճառներ չունի լքել ՆԱՏՕ–ն

108

Թուրքիայի նախագահի թեկնածու Դողու Փերինչեքը հայտարարել է, որ հաղթանակի դեպքում նա խոստանում է Թուրքիան դուրս բերել ՆԱՏՕ–ից։

Փորձագետ Վլադիմիր Սոտնիկովը հայտարարել է, որ Փերինչեքի խիզախ հայտարարությունները նախընտրական փիառ է։ Ըստ նրա, Թուրքիան պատճառներ չունի լքել ՆԱՏՕ–ն։

Սոտնիկովի խոսքով, Թուրքիան չի լքի ՆԱՏՕ–ն` Անկարայի համար ալյանսը անվտանգային տանիք է։ Եթե անգամ ընտրությունների արդյունքում տեղի ունենա նախագահի փոփոխություն, ՆԱՏՕ–ից դուրս գալու հարցով պետք է անցկացվի հանրաքվե: Դժվար թե թուրքերը կողմ քվեարկեն ՆԱՏՕ–ից դուրս գալու օգտին։

Տպել

Թեմայի այլ նորություններ