Զարիֆ. ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությունը պարտություն է կրել

ԻԻՀ ԱԳ նախարարն Իրանի դեմ ԱՄՆ պետքարտուղարի կողմից հայտարարված նոր ռազմավարությունն անվանել է «վերադարձ անցյալի վատ սովորություններին»:


«ԱՄՆ-ն ձախողած քաղաքականությունների ու պատրանքների գերին է, որոնք հատուկ նպատակներով նրան թելադրվում են որոշակի խմբերի կողմից»,- նշել է նա:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն Իրանի դեմ Վաշինգտոնի նոր ռազմավարության մասին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունների կապակցությամբ Twitter-ում կատարած գրառման մեջ նշել է. «Իրանի ժողովուրդը երբևէ չի սարսափել ու չի սարսափելու ԱՄՆ-ի սպառնալիքներից»:

«ԱՄՆ-ն է այն ձախողած քաղաքականությունների ու պատրանքների գերին է, որոնք հատուկ նպատակներով թելադրվում են որոշ խմբերի կողմից Վաշինգտոնը կրկնում է նույն սխալ ընտրությունները և բնականաբար քաղելու է նույն վնասակար արդյունքը»,- գրել է Զարիֆը:

«Իրանն անտեսելով ԱՄՆ-ի սպառնալիքներն ԱՄՆ-ի հրաժարումից հետո ՀԳՀԾ-ի իրագործման ուղղությամբ համագործակցելու է իր գործընկերների հետ»,-ընդգծել է նա:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երկուշաբթի երեկոյան անհիմն մեղադրանքներով հագեցած ելույթում հայտարարեց ՀԳՀԾ-ից հրաժարվելուց հետո Իրանի կապակցությամբ Վաշինգտոնի արտաքին քաղաքականության նոր ռազմավարությունը:

Պոմպեոն հայտարարեց, որ ՀԳՀԾ-ից հրաժարվելուց հետո ԱՄՆ-ն ցանկանում է խստացնել Իրանի դեմ ֆինանսական ճնշումները ու աննախընթաց պատժամիջոցները, կանխել տարածաշրջանում Թեհրանի ներազդեցությունն ու հեգեմոնիան և կասեցնել Իրանի միջուկային ու հրթիռային ծրագրերը:

Տպել

Թեմայի այլ նորություններ