Հայացք Բաքվից. ՀՀ–ի կողմից «Տոռ» համակարգերի գնումը չի ազդելու ռազմական բալանսի վրա

312

ՀՀ–ի կողմից զենիթա–հրթիռային Տոռ համակարգերի գնումը չի ազդելու ռազմական բալանսի վրա ու ոչ մի կերպ չի բարելավի Երևանի դիրքերը։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Շաիր Ռամալդանովը։

Նա նշել է, որ գոյություն ունեն հարվածային զենքեր, իսկ Տոռ–ը հենց պաշտպանական զենք է և այն հիմնականում օգտագործվելու է ՀԱՊԿ–ի ՀՕՊ համակարգում` անմիջապես ՀՀ–ի տարածքում։

Ըստ նրա, Ադրբեջանը չի պատրաստվում պատերազմել ՀՀ–ի դեմ` Բաքուն պատրաստվում է «ազատագրել իր օկուպացված տարածքները։

Նա հավելել է, որ Բաքուն շարունակում է գնել արդի զինատեսակներ ու դրանք կցուցադրվեն Ադրբեջանի ու նրա զինված ուժերի 100-ամյակին նվիրված զորահանդեսին։

Տպել

Թեմայի այլ նորություններ