28.03.2024
Սորոսը եւ Թրամփը թշնամիներ են, աձնական թշնամիներ՝ գծերը ստուգեք․ փորձագետ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ո՞ր պաշտոնյաներն են միլիարդներ գողացել պետբյուջեից. խոսքը 350, թե՞ 50 անձանց մասին է

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ասածը շատերը սխալ են հասկացել։ 350 պաշտոնյա-գործարարի անուն չի բացահայտվելու։ 350-ը մարդիկ են, որոնք հնարավոր է տեղյակ էլ չեն, որ իրենց անուններով մեծ գումարներ են պտտվում։


Նման կարծիք է հայտնում տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը, ու հավելում, որ հնարավոր է՝ իրական «պտտողները» լինեն 10, 20 հոգի։


ԱԱԾ նորանշանակ ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ շուտով կբացահայտվեն կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց անուններ։ Լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը Վանեցյանը նշել է, որ այդ մարդիկ հարստացել են պետությունից գողություն անելով:


ԱԱԾ ղեկավարի խոսքով, Հայաստանում 350 մարդ կա, որոնց անունով բիզնեսներ են բացված, սակայն նրանք հարկեր չեն մուծում, քանի որ նրանց անձնագրերը վերցրել ու բիզնես են բացել:


«ԱԱԾ պետի ասածը շատերը սխալ են հասկացել։ 350 պաշտոնյա-գործարարի անուն չի բացահայտվելու։ Էդ 350-ը մարդիկ են, որոնք հնարավոր է տեղյակ էլ չեն, որ իրենց անուններով մեծ գումարներ են պտտվում։


Այսինքն, հնարավոր է՝ իրական «պտտողները» լինեն 10, 20 կամ 50 հոգի։ Որոնք իրենց տարբեր բիզնեսները գրանցել են 350 տարբեր մարդկանց անուններով՝ մեկը Վալոդ պապիկի, մյուսը՝ Փառանձեմ տատիկի», - նշում է Թունյանն ու ընդգծում, որ իրականում այդ մի քանի տասնյակ մարդկանց անուններն են հետաքրքիր։


ԱԱԾ-ի պետը նաեւ նշել էր, որ պետք է այնպես արվի, որ այդ մարդիկ վերադարձնեն գողացած գումարները:


Բավական մեծ գումարներ են վերադարձվելու բյուջե, որի արդյունքում կբարձրացվեն պետական ապարատի աշխատակիցների աշխատավարձերը։ Այդ գումարից նաև հնարավոր կլինի ապահովել որոշ պարգևավճարներ, իսկ հետագայում արդեն ստվերի կրճատման հետևանքվ հնարավոր կլինի բարձրացնել աշխատավարձը», - ասել էր նա։


Խնդրին անդրադարձել է նաեւ ԼԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ նշելով, որ Կենտրոնական բանկը մշտապես փոխանակվում նմանատիպ ինֆորմացիայով Ազգային անվտանգության ծառայության հետ։


Նա ոչ հերթել, ոչ էլ հաստատել է, թե արդյոք ինքը տեղյակ է եղել ԱԱԾ պետ հայտարարած տվյալների մասին։ "Այն ինֆորմացիան, որը մենք պետք է տանք օրենքով սահմանված կարգով մենք տրամադրում ենք մեր գործընկերներին ու մենք բավականին լավ հարաբերություններ ունենք մեր գործընկերների հետ, քանի որ գիտեք՝ ֆինանսական հետախուզության որոշ հարցերով մենք ենք զբաղվում", - ասել է ԿԲ նախագահը՝ կարեւորելով կոռուպցիայի դեմ պայքարի շարունակականությունն ու հետեւողականությունը:

Քաղաքական ցնցումների օրերին ՀՀ բանկերից դուրս է բերվել մի քանի տասնյակ մլն դոլար. ԿԲ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար