29.03.2024
Վիգեն Սարգսյանի խորհուրդները ԱԱԽ նորանշանակ քարտուղարին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հայ գործարարները ոգևորված են քաղաքական փոփոխությունների առնչությամբ. Doing Business

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի Doing Business խմբի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքներին և իրականացվող բարեփոխումներին, որոնք հնարավորություն կտան բարելավելու ՀԲ-ի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում Հայաստանի դիրքերը:

Նախարար Մինասյանը փորձագետներին ներկայացրել է ոլորտի մի շարք փոփոխություններ, որոնք էականորեն դյուրացրել են գործարարությամբ զբաղվելու հնարավորությունները: Բարեփոխումներ են իրականացվել գնահատման ոլորտները կարգավորող օրենսդրության համակարգերում: Նախարարը փորձագետներին խնդրել է ուշադրություն դարձնել քաղաքական նոր իրողության պայմանների ընձեռած հնարավորություններին, շեշտելով, որ նոր թափով շարունակելու են աշխատել բաց և թափանցիկ գործելաոճով գործարար միջավայրի բարելավման համար լավագույն որոշումներն ընդունելու ուղղությամբ:


Doing Business խմբի ներկայացուցիչներ Տիցիանա Լոնդերոն և Պարվինա Ռահիմովան սեղմ ժամկետներում հանդիպումը նախաձեռնելու համար շնորհակալություն են հայտնել նախարարին և անդրադարձել աշնանը ներկայացվող վարկանիշային զեկույցի պատրաստման ընթացքին, ինչպես նաև հայտնել մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի գործարար շրջանակների հետ ունեցած հանդիպումներից իրենց տպավորությունները: Փորձագետները հատկանշել են գործարարների ոգևորությունը նոր կառավարության և քաղաքական փոփոխությունների առնչությամբ, ինչը լավ ազդակներ կարող է ունենալ գործարարության խթանման համար:


Արծվիկ Մինասյանը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ գործարարների հետ անմիջական կապ են ստեղծելու իրականացվող բարեփոխումներում կիրառելով նոր գործիքակազմ, անդրադառնալու են նրանց կողմից բարձրացված բոլոր խնդիրներին ու առաջարկներին:


Հանդիպմանը խոսվել է նաև Գնահատող թիմի ներկայցուցիչների հետ պարզաբանման ենթակա հարցերը վիդեոկոնֆերանսների միջոցով ամրագրելու, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավման բազմածավալ օրենսդրական փոփոխությունների մասով տեխնիկական աջակցության ցուցաբերման հնարավորություններին:

«Սասնա ծռերը» խղճի բանտարկյալներ չեն, բռնություն կար. Amnesty International
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար