ԱԺ նախագահը Վալենտինա Մատվիենկոյին հայտնել է Մոսկվա իր այցը հետաձգելու մասին

460

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: 


Նշվում է, որ կողմերը քննարկել են ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի անցկացմանը վերաբերող հարցեր:


Ընդգծելով համատեղ նիստի կարեւորությունը՝ Արա Բաբլոյանն առաջարկել է հետաձգել Մուրմանսկում հունիսի 5-ից 8-ը նախատեսված նիստի անցկացման ժամկետը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունիսի 7-ին Հայաստանի խորհրդարանը քննարկելու է ՀՀ նոր կառավարության ծրագիրը, իսկ մինչ այդ սպասվում են քննարկումներ նաեւ ՀՀ ԱԺ խմբակցություններում ու մշտական հանձնաժողովներում:

Տպել

Թեմայի այլ նորություններ