Երիտասարդները կազմել են Թուրքիայի բնակչության 16,1 տոկոսը

142

2017 թվականին երիտասարդները կազմել են Թուրքիայի բնակչության 16,1 տոկոսը կամ 12,983 միլիոն մարդ։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի վիճվարչությունը։

Ըստ տվյալների, 16-24 տարիքային խումբը կազմող բնակչությունը կազմել է բնակչության ընդհանուր թվի 16,1 տոկոսը։
Նշվում է, որ 51,2 տոկոսը կազմել են տղամարդիկ, իսկ 48,8 տոկոսը` կանայք։

Ավելի շատ երիտասարդներ բնակվում են Հաքքյարի շրջանում։ Դրան հաջորդում են Շիրնակը և Բայբուրթը։

Տպել

Թեմայի այլ նորություններ