29.03.2024
Հպարտ եմ, որ շատ բաներում հաջողել եմ. Վիգեն Սարգսյանի պատասխանը Տեր-Պետրոսյանին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Քննարկվում է դեղերի դեղատոմսով դուրս գրման կարգի ներդրման 1 տարով հետաձգման հարցը. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունում քննարկում ենք դեղերի դեղատոմսով դուրս գրման կարգի ներդրման 1 տարով հետաձգման հարցը, որպեսզի այդ ընթացքում շտկվեն բոլոր բարձրաձայնված թերությունները: Այս մասին Facebook-յան իր էջում հայտնում է ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը:


«Եթե կառավարությունը հավանություն տա մեր այդ նախաձեռնությունը, ապա կդիմենք բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկների և քննարկումների համար, որպեսզի հաշվի առնվեն բոլոր մտահոգությունները և ի վերջո մենք ունենանք մի համակարգ, որը հնարավորություն կտա խուսափել դեղերի անհարկի և սխալ ընդունումից, բայց միևնույն ժամանակ խոչընդոտ չի հանդիսանա բժշկական ծառայություններից օգտվելու համար:


Լրացուցիչ կտեղեկացնեմ զարգացումների մասին»,- գրառել է նախարարը:


Հիշեցնենք, 2018 թվականից մի խումբ դեղամիջոցներ դեղատներից բաց են թողնվում միայն դեղատոմսով: Մարտին ՀՀ կառավարությունը առաջարկեց դեղատոմսով դեղեր բաց թողնելու որոշումը ժամանակավորապես կասեցնել, բայց մի խումբ դեղամիջոցներ դեղատներում այս պահին էլ շարունակում են վաճառել միայն բժշկի դեղատոմսով: Այս պատմությունը, հիշեցնենք, հանրային լուրջ քննադատության արժանացավ:

Բելառուսի ու Հայաստանի միջև չկան և չեն կարող լինել խնդիրներ. Լուկաշենկոն՝ Փաշինյանին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար