19.04.2024
Կաշառք վերցնող որեւէ պաշտոնյա գիշերը չպետք է հանգիստ քնի. Փաշինյանը՝ ԱԱԾ-ի տնօրինությանը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Հրաժարականները կհասնեն նա Ազգային Ժողովի ղեկավարություն ու հանձնաժողովներ

VERELQ-ը ներկայանցնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանություն դարձած «Ելքի» ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանին հարցրինք՝ հրաժարականների շքերթը կարո՞ղ է հասնել նաև ԱԺ ղեկավարությանն ու հանձնաժողովների նախագահներին։ «Մենք նման հարցերի չենք անդրադարձել, խնդիրն իրավական դաշտում է, և ինչ-որ մեկը պետք է հրաժարական տա, որ նման հարց հնարավոր լինի արծարծել»։ «Առնետավազքի» դեպքում հնարավոր է մեծամասնությունը քանդվի, նոր մեծամասնություն առաջանա։ «Նախ՝ այդ մասին այս պահին խոսելն անիմաստ է»։ Բայց հնարավոր համարո՞ւմ եք, որ «առնետավազքը» ՀՀԿ-ից այնքան մեծ լինի, որ մեծամասնություն դառնա ԲՀԿ-ն, մանավանդ որ դուրս եկածները որևէ տեղ չունեն գնալու, կարող են միայն ազատ պատգամավոր դառնալ։ «Կրկնում եմ՝ անիմաստ են այս պահին նման հիպոթետիկ քննարկումները»։ Նույն հարցերին Վահրամ Բաղդասարյանն ասաց․ «Ան-հը-նա՛ր է, անտրամաբանակա՛ն է»»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի տեղեկություններով` երկուշաբթի, երեքշաբթի կհայտարարվի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության ձեւավորման մասին: Այդ կառավարության կազմում կլինեն ոչ միայն Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմը, այլ նաեւ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: «Ժողովուրդ» օրաթերթը երեկվա համարում տեղեկացրել էր, որ ԲՀԿ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել 5 նախարարական պորտֆելի, փոխվարչապետի պաշտոնի, ինչպես նաեւ մարզպետների եւ թաղապետերի պաշտոնների շուրջ: ԲՀԿ-ն ցանկանում է արտակարգ իրավիճակների, էներգետիկ եւ բնական ենթակառուցվածքների, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանության ու սպորտի նախարարությունները: Երեկ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հայտարարել է, թե իրենք ակնկալում են կառավարության կազմում ներկայություն 1/3-ի չափով: Ենթադրվում է, որ ԲՀԿ-ն ավելի մեծ ախորժակ ունի ի հաշիվ ՀՅԴ-ի, հիմնական փաստարկն էլ այն է, որ ՀՅԴ-ն, ի տարբերություն իրենց, ԱԺ-ում փոքրաթիվ ներկայություն ունի: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին տրվելիք պորտֆելներին, ապա վերջինիս հետ դեռեւս հստակ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, առաջիկա օրերին կհստակեցվեն այդ հարցերը»:

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի դեմ պայքարը չի ավարտվելու Շիրակի համալսարանի, թիվ 11 դպրոցի, Երեւանի քաղաքապետարանի դեմ պայքարով։ Անհանդուրժողականությունը հասնելու է վերև, ընդհուպ՝ Սահմանադրական դատարան։ Հենց այնպես չէր, որ ԱԺ ընդդիմությունը թույլ չտվեց Էմիլ Բաբայանին դառնալ ՍԴ անդամ․ նա իր թեկնածուն ունի՝ ի դեմս փաստաբան Վահե Գրիգորյանի, որը վերջին տարիներին ապրում է Անգլիայում և մարտի 1-ի գործերով ՄԻԵԴ դիմումներ է ներկայացրել։ Սկզբում կդարձնեն ՍԴ անդամ, ապա՝ ՍԴ նախագահ։ Որոշել են Հրայր Թովմասյանի վրա բարոյական ճնշումն այնքան մեծացնել, որ հրաժարականի դիմում տա»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 16-ի բողոքի ցույցի ժամանակ Բաղրամյան պողոտան փակած դիմակավոր ոստիկանները ցուցարարների ուղղությամբ ձայնային նռնակներ կիրառեցին: Հիվանդանոց տեղափոխվեց 46 անձ, որից 6-ը ոստիկանության աշխատակիցներ էին: Բեկորային վնասվածքներ ստացավ նաեւ այն ժամանակ ցույցերի առաջնորդ, հիմա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շուտով կլրանա մեկ ամիսը, սակայն մինչ օրս տեղի ունեցածի վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փոխարենը իրավապահները փորձաքննություններ են նշանակել` հասկանալու համար, թե, ի վերջո, նռնակը կիրառելիս անվտանգության կանոնները պահպանվե՞լ են, թե՞ ոչ: Եւ ենթադրվում է՝ փորձաքննության եզրակացությունն էլ հիմք կդառնա քրեական գործ հարուցելու, որոշում կայացնելու կամ այն մերժելու հարցում: Ի դեպ, հավելենք, որ Բաղրամյան պողոտայում նռնակ նետելու հրահանգը տվել էր ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը, որի պաշտոնանկության մասին երեկ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հետաքրքիր է՝ հանրահավաքի մասնակիցների նկատմամբ մշտապես գազանաբարո վերաբերմունքով աչքի ընկած Երանոսյանը կհայտնվի՞ մեղադրյալի աթոռին, թե՞ ջրից չոր դուրս կգա ու կճողոպրի ՀՀ-ից»:

«Ժամանակ» թերթը գրում է.«Երեկ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչները վարչապետի նստավայրում հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է այս կուսակցությունների մասնակցությունը Ազգային համաձայնության կառավարության ձևավորմանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի ՀՀ ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը կզբաղեցնի աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարի, իսկ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը՝ արդարադատության նախարարի պաշտոնը: ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նման քննարկում եղել է»:

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»ի տեղեկություններով՝ պաշտպանության նախարար նշանակվելուց հետո Դավիթ Տոնոյանը պատրաստվում է ՊՆ փոխնախարար վերանշանակել ԱԻ փոխնախարար Արա Նազարյանին: Արա Նազարյանը արդեն 10 տարի աշխատել է պաշտպանության փոխնախարար՝ 2007-2017թթ: Սակայն 2017թ. նա ազատվեց ՊՆ պաշտոնից և նշանակվեց ԱԻ փոխնախարար: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատճառն այն էր, որ նրա և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի համատեղ աշխատանքը չէր ստացվում: Դավիթ Տոնոյանի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո ոչինչ չի խոչընդոտի նրա ՊՆ վերադարձին»:

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի փոխարեն նշանակել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանին: Աշոտ Կարապետյանը հայ հանրությանը հայտնի է քաղաքացիների նկատմամբ դրսևորած դաժանությամբ և բռնությամբ: Մասնավորապես՝ Կարապետյանի զոհերից է ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանը, ով Կարապետյանի կողմից ոստիկանական բաժանմունքում դաժան ծեծի ենթարկվելուց հետո կորցրեց ամորձին: Կարապետյանի բռնության զոհերից է նաև Սևանի «Հարսնաքար» ռեստորանի աշխատակից Նատաշա Ոսկանյանը, ով Կարապետյանի գործողությունները նկարագրել է այսպես. «Կարապետյանը մեկ-երկու անգամ հարվածեց դեմքիս, որից հետո ամբողջ ուժով սկսեց խփել ձեռքերիս, երեսիս, հիմնականում մատներիս շրջանում, իսկ երբ ցավից թաքցրեցի ձեռքերս թևատակիս, նա վառվող ծխախոտը մոտեցրեց ձախ ձեռքիս երեսին ու այրեց ձեռքս: Այդ ամենն ուղեկցվում էր հայհոյանքներով, անպատիվ խոսքերով ու սպառնալիքներով»»:

Արա Բաբլոյանի պաշտոնավարումը հակասահմանադրական է, նա պետք է հրաժարական տա
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel