28.03.2024
ԶՈւ հետ կապված բոլոր խնդիրները գտնվելու են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Իլհամ Ալիևի հետ Արցախի անունից պետք է բանակցի Արցախի նախագահը. Փաշինյան

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար Արցախի Հանրապետությունը պետք է լինի բանակցության կողմ: Այս մասին Արցախում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե միջազգային հանրությունը, Արդբեջանը ուզում են լուծել Ղարաբաղի հարցը, անտրամաբանական է, որ այդ հարցը քննարկվում է նման ձևաչափով: Ինչպես կարող է բանակցային այս ձևաչափը լուծել մի հարց, որի առանցքային կողմերից մեկը բանակցային սեղանի շուրջ չէ»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի, սա էմոցիաների խնդիր չէ, այլ պրագմատիկ խնդիր է՝ մենք լուծո՞ւմ ենք հարցը, թե՞ չենք լուծում:

«Արցախի Հանրապետության անունից պետք է խոսի Արցախի իշխանությունը, ինչպես ՀՀ անունից կարող է խոսել Հայաստանի իշխանությունը: ՀՀ-ն նույնպես հակամարտության լիարժեք կողմ է և կխոսի իր անունից»,- ընդգծեց ՀՀ նոչընտիր վարչապետը: Նա պատրաստակամություն հայտնեց բանակցել ՀՀ անունից:

Հայկական կողմերը միշտ եղել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման կողմնակից, մինչդեռ Ադրբեջանը շարունակաբար օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն: Եվ թե՛ Ադրբեջանը, թե՛ միջազգային հանրությունը պետք է շատ հստակ արձանագրեն, շեշտեց Փաշինյանը, որ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանության առաջ չեն ընկրկի և առավել ևս հիմա, երբ «մեր մեր ժողովուրդն ու ազգը միասնական են առավել, քան երբևէ»:

«Այնպես որ խնդիրը հետևյալի մասին է՝ ուզո՞ւմ ենք լուծել ղարաբաղյան խնդիրը, թե չենք ուզում: Խնդրի լուծման ամենակարևոր կոմպոնենտը ճիշտ ձևաչափով բանակցություններն են՝ Արցախը պետք է լինի բանակցությունների կողմ»,- շեշտեց պաշտոնյան:


ՀՀ վարչապետը շեշտեց՝ ղարաբաղյան հակամարտության մասով իր հայտարարություններից ամենակարևորն այն է, որ ինքը պատրաստ է ՀՀ անունից բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, բայց Արցախի անունից Իլհամ Ալիևի հետ պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս Բակո Սահակյանի:

Ինչ վերաբերում է փոխզիջումներին, ապա Նիկոլ Փաշինյանը կրկնեց՝ քանի դեռ Բաքուն օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն փոխզիջումների մասին խոսելն անիմաստ է.

«Փոխզիջումների մասին կարող ենք խոսել միայն այն պարագայում, երբ Ադրբեջանից ստանանք շատ հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:


Նա նաև հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ կարևորություն է տալիս Հայաստանի և Արցախի հարաբերություններին: Որևէ կասկած չկա, ըստ նրա, որ այդ հարաբերությունները կզարգանան բնականոն հունով, ձեռք կբերեն նորանոր դրսևորումներ և դրանց արդյունքում նոր թափ կտրվի Արցախի միջազգային ճանաչմանը:


«Այսօրվա քննարկումների արդյունքում համոզվեցինք, որ Արցախի և Հայաստանի անվտանգության ապահովման վերաբերյալ կլինի արդյունավետ համագործակցություն: Այդ խնդիրները մշտապես լինելու են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում»,- ընդգծեց Փաշինյանը:


Նշենք, որ նախքան ասուլիսը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը: Քննարկվել է հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Մամուլ. «Որպես ի՞նչ գամ այդտեղ». Սերժ Սարգսյանը մերժել է Արցախ այցելելու հրավերը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար