29.03.2024
Նիկոլ Փաշինյանն իր առաջին աշխատանքային այցն է կատարել Արցախ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթին, որը կազմակերպել է «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ:


Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից հայտնում են, որ  քայլերթի նպատակն է մեր փառահեղ հաղթանակների օրվա` եռատոնի խորհուրդը և դրա վերաբերյալ հիշողությունները պահպանել ու փոխանցել սերունդներին:


Քայլերթի մասնակիցները ձեռքներին բռնել են Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների լուսանկարները:


Նախագաh Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այցելել է նաև մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգի և պատերազմի վետերանների, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի, պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ազատամարտիկների հասարակական կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրիմին:


Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տարեդարձների կապակցությամբ Հանրապետության նախագահը հարգանքի ու երախտագիտության տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:


Նախագահ Սարգսյանը միջոցառման մասնակիցների հետ դիտել է ՀՀ զինված ուժերի և ՌԴ ռազմաբազայի զինծառայողների հանդիսավոր քայլերթը:


Հանրապետության նախագահն այնուհետև այցելել է զբոսայգում Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ ավանդաբար կազմակերպվող դաշտային խոհանոց և շնորհավորել զինվորական վրանային ճաշի սեղանի շուրջ հավաքված վետերաններին, ճաշել ու զրուցել նրանց հետ` վետերաններին հետաքրքրող հարցերի շուրջ:

Հայ-ադրբեջանական սահմանը հատելու փորձ կատարածները Բանգլադեշի քաղաքացիներ են. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար