Ովքե՞ր են կողմ քվեարկած ՀՀԿ-ական պատգամավորները

1035

Այսօր ԱԺ Հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ:


Նրա օգտին քվեարկել է 59 պատգամավոր, դեմ՝ 42-ը:


Ինչպես և նախապես հայտարարել էր ՀՀԿ-ն՝ իրենք չխանգարեցին, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ: Ովքե՞ր են կողմ քվեարկած ՀՀԿ-ականները:


Շիրակ Թորոսյան, Կնյազ Հասանով, Արսեն Միխայլով, Միհրան Պողոսյան, Արտակ Սարգսյան,  Սամվել Ալեքսանյան, Ֆելիքս Ցոլակյան, Աշոտ Արսենյան, Արայիկ Գրիգորյան, Մուրադ Մուրադյան, Սեդրակ Սարոյան, Արման Սահակյան, Մանվել Գրիգորյան:


Նշենք, որ քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ ուղեկցությամբ ժամանեց ՀՀ վարչապետի նստավայր:

Տպել

Թեմայի այլ նորություններ