24.04.2024
Որոշել եմ հրաժարական տալ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից. Զաքարյան
prev Նախորդ նորություն

Նախ Արցախ, հետո՝ ՌԴ. վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա անելիքները

Կառավարությունում կլինեն անձերի փոփոխություններ, նախարարի փոփոխություն կլինի նաև պաշտպանության նախարարությունում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հավաստիացրեց. «Կառավարության կազմում կլինեն էական փոփոխություններ»։ 


Վարչապետը հույս հայտնեց, որ ՀՀԿ-ն կաշխատի կառուցողական դաշտում և հնարավոր կլինի երկրի հետագա զարգացման գործում հասնել  լրջագույն փոփոխության:


«Առաջնային կլսեմ երկրի անվտանգության մասին համապատասխան մարմինների զեկույցները»,- հայտարարեց նա իր առաջիկա անելիքների մասին:


Փաշինյանը նաև հիշեցրեց, որ սուպերվարչապետական համակարգ Հայաստանում չպետք է լինի. «Այս ուղղությամբ ևս փոփոխություններ են լինելու», -շեշտեց նորընտիր վարչապետը:


Նիկոլ Փաշինյանի առաջին այցը վարչապետի պաշտոնում կլինի արդեն վաղը՝ մայիսի 9-ին Արցախի Հանրապետություն: Իսկ ահա մայիսի 14-ին նա կմեկնի Սոչի, որտեղ կայանալու է Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստը:

Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին